ՖԻՖԱ-ին Միջազգային Նոր Դասաւորման Մէջ Հայաստան Երեք Դիրքի Ոստում Մը Արձանագրեց

Երէկ ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն նոր դասաւորումը: Նշենք, որ յաջորդը պիտի հրապարակուի յառաջիկայ 3 հոկտեմբերին:

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ նախորդ դասաւորման մէջ կը գրաւէր 56-րդ դիրքը, երեք դիրքի ոստում մը արձանագրեց եւ այժմ 575 կէտով կը գրաւէ 53-րդ դիրքը:

Երեք դիրքի այս ոստումը արձանագրելով հայրենի կազմը յաջողեցաւ գերազանցել Իրանի, Լեհաստանի եւ Ռումանիոյ նման կազմերը:

Ինչ կը վերաբերի Լիբանանի, անիկա եւս երեք դիրքի ոստում մը արձանագրելով այժմ 271 կէտով կը գրաւէ 124-րդ դիրքը:

2014-ի Մոնտիալը հիւրընկալող Պրազիլ դարձեալ դուրս մնաց առաջին 10-էն: Անիկա այժմ 996 կէտով կը գրաւէ 12-րդ դիրքը (նախապէս` 13-րդ):

Նշենք, որ այս ամսուան մեծագոյն նահանջողը հանդիսացաւ Լիթուանիա, որ նահանջեց 31 դիրք (այժմ` 117-րդ):

Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախորդ ամսուան դիրքերը).

Կէտ

1.- (1) Սպանիա               1617

2.- (2) Գերմանիա              1437

3.- (3) Անգլիա                1274

4.- (5) Փորթուգալ        1232

5.- (4) Ուրուկուէյ              1217

6.- (6) Իտալիա                1174

7.- (7) Արժանթին              1121

8.- (8) Հոլանտա               1044

9.- (9) Խրուաթիա        1020

10.- (10) Դանիա              1006

11.- (12) Յունաստան           1001

12.- (13) Պրազիլ                996

13.- (11) Ռուսիա                990

14.- (15) Չիլի                   984

15.- (14) Ֆրանսա          965

………………………………………………….

35.- (30) Թուրքիա         678

………………………………………………….

53.- (56) ՀԱՅԱՍՏԱՆ              575

54.- (48) Իրան                   573

…………………………………………………

56.- (54) Լեհաստան              547

57.- (51) Ռումանիա               542

………………………………………………..

107.- (108) Ազրպէյճան       324

……………………………………………….

124.- (127) Լիբանան               271

……………………………………………….

148.- (147) Սուրիա                170

Share this Article
CATEGORIES