Աստղ Մը Մուսա Լեռէն
ՏՈՔԹ. ՆՈՐԱՅՐ ՄԱՆՃԵԱՆ
Մուսալեռցիք, հայորդիք
Տիգրան Մեծի քաջ որդիք
Իմացան թուրքի չարիք
Եղեռն, ջարդ, սպառնալիք:
Քաջ որդիք Մուսա Լեռի
Լսեցին կոչը ազգի
Բարձրացան Լեռն Մուսայի:
Փանոսը Մանճեանի
Հայր էր եօթ զաւակի:
Վարդգէս, Սարգիս, Թովմաս
Տիգրան, Միհրան, Անդրանիկ
Ու մէկ աղջիկ Գոհարիկ:
Մայրերնին Մարին քաջ կին:
Լեռ բարձրացաւ այս ընտանիք
Ինչպէս բոլոր մուսալեռցիք:
Փանոս կռուեց ռազմաճակտին
Մարին պաշտպան վերջի գծին:
Իսկ տղաքը մարտի օրին
Թելեֆոնի կապերն էին:
Լեռցիք զարկին
Զարկին ուժգին
Թուրք թշնամին
Ջախջախեցին:
Քառասուն օր
Կռուի օրեր
Տուին զոհեր
Տասնըութ քաջեր:
Վերֆել վկան
Վէպը նրան
Քաջաց Մատեան:
Փանոսը Ճէպէլ Մուսայի
Պապը երեսուն հինգ թոռի
Թոռներէն երեքը` Փանոս:
Առաջինը քաղաքագէտ
Երկրորդը տոքթոր քիմիագէտ
Երրորդը աստղ է ռազմագէտ:
CATEGORIES Անդրադարձ

