Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Փիւնիկ Կրեց Տարեշրջանի Իր 9-րդ Պարտութիւնը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 22-րդ հանգրուանի մրցումներուն, Փիւնիկ Երեւան Ուլիսէն կրեց տարեշրջանի իր 9-րդ պարտութիւնը` 3-0 արդիւնքով:
Շաբթուան գագաթի ճակատումին, Միքա 3-1 արդիւնքով յաղթելով Շիրակի, ամրապնդեց պարագլուխի իր դիրքը եւ ութ կէտի տարբերութիւն մը ունեցաւ նոյնինքն անոր վրայ:
Վերջին դիրքը գրաւող Արարատ 3-1 արդիւնքով յաղթեց Գանձասարի` շնորհիւ Տիգրան Ոսկանեանի իրագործած հեթրիքին (35-րդ, 47-րդ` փենալթիով եւ 65-րդ):
Վերջապէս, չորրորդ եւ վերջին մրցումին, Իմփուլս եւ Բանանց 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեցին իրարու հետ:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
| ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Միքա | 22 | 16 | 3 | 3 | 38 | 20 | 51 |
| 2.- Շիրակ | 21 | 13 | 4 | 4 | 35 | 21 | 43 |
| 3.- Իմփուլս | 22 | 11 | 4 | 7 | 37 | 32 | 37 |
| 4.- Գանձասար | 21 | 8 | 6 | 7 | 24 | 19 | 30 |
| 5.- Փիւնիկ | 21 | 9 | 3 | 9 | 38 | 30 | 30 |
| 6.- Ուլիս | 22 | 6 | 5 | 11 | 28 | 32 | 23 |
| 7.- Բանանց | 21 | 3 | 7 | 11 | 23 | 36 | 16 |
| 8.- Արարատ | 22 | 3 | 2 | 17 | 15 | 48 | 11 |
CATEGORIES Մարզական

