«Չեմփիընզ Լիկ». Քրիսթիանօ Ռոնալտօ Կերտեց Ռէալ Մատրիտի Կարեւոր Յաղթանակը
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքը, որ երէկ սկսաւ խմբակներու դրութեամբ, եղաւ բաւական կոլերով հարուստ` նկատի ունենալով, որ ութ մրցումի ընթացքին նշանակուեցաւ 22 կոլ:
Բոլոր մրցումներուն ալ կոլ նշանակուեցաւ, բացի Ա. Սէ. Միլան – Անտըրլեխթ ճակատումէն, որ աւարտեցաւ 0-0 արդիւնքով:
Բաւական հետաքրքրական մրցումէ մը ետք, աւարտեցաւ Ռէալ Մատրիտ – Մանչեսթըր Սիթի ճակատումը, ի նպաստ դաշտին տիրոջ` Ռէալի, 3-2 արդիւնքով:
Մինչեւ 85-րդ վայրկեանը 2-1 արդիւնքով յառաջացող Սիթի, զարմանալիօրէն երկու կոլ ստանալով իր բերդին մէջ, պարտուած հեռացաւ Սպանիայէն:
Ռէալի այս կարեւոր յաղթանակը կերտեց Քրիսթիանօ Ռոնալտօ` մրցումին վերջին վայրկեանին իր նշանակած կոլին շնորհիւ: Անոր խմբակիցներ Մարսելօ (76-րդ) եւ Քարիմ Պենզեմա (87-րդ) նշանակեցին առաջին երկու կոլերը: Սիթիի կոլերը նշանակեցին Ծեքօ (69-րդ) եւ Քոլարով (85-րդ):
Իրենց դաշտերէն դուրս կարեւոր յաղթանակներ արձանագրեցին Փորթօ, Արսենալ եւ Շալքէ:
Փարիզ Սեն Ժերմեն եղաւ մեծագոյն յաղթականը` նկատի ունենալով, որ անիկա 4-1 արդիւնքով յաղթեց Տինամօ Քիեւի:
Պորուսիա Տորթմունտ քիչ մը դժուար յաղթանակ մը արձանագրեց, երբ Լեւանտովսքիի նշանակած կոլին շնորհիւ (87-րդ) պարտութեան մատնեց Այաքս Ամսթերտամը:
Ստորեւ կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Տինամօ Զաղրեպ – Փորթօ | 0-2 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Տինամօ Քիեւ | 4-1 |
|
Բ. ԽՄԲԱԿ |
|
| Մոնփելիէ – Արսենալ | 1-2 |
| Օլիմփիաքոս – Շալքէ | 1-2 |
|
Գ. ԽՄԲԱԿ |
|
| Ա. Սէ. Միլան – Անտըրլեխթ | 0-0 |
| Մալակա – Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 3-0 |
|
Դ. ԽՄԲԱԿ |
|
| Պորուսիա Տորթմունտ – Այաքս Ամսթերտամ | 1-0 |
| Ռէալ Մատրիտ – Մանչեսթըր Սիթի | 3-2 |
Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ե. ԽՄԲԱԿ | ժԱՄ |
| Չելսի – Եուվենթուս | 21:45 |
| Շախտիոր Տոնեցք – Նորտժայելընտ | 21:45 |
|
Զ. ԽՄԲԱԿ |
|
| Պայէրն Միւնիխ – Վալենիսա | 21:45 |
| Լիլ – ՊԱԹԷ Պորիսով | 21:45 |
|
Է. ԽՄԲԱԿ |
|
| Պարսելոնա – Սպարտակ Մոսկուա | 21:45 |
| Սելթիք – Պենֆիքա | 21:45 |
|
Ը. ԽՄԲԱԿ |
|
| Պրակա – Քլիւժ | 21:45 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Կալաթասարայ | 21:45 |


