Փինկ Փոնկ. Լիբանանի Ախոյեանութիւն. Քեչեպաշեան – Հապաշ Զոյգը` Խառն Զոյգի Լիբանանի Ախոյեան

Լարա Քեչեպաշեան (ձախին)

Լիբանանի փինկ փոնկի ախոյեանութեան խառն զոյգի աւարտական մրցումին, Լարա Քեչեպաշեան (ՀՄԸՄ Պէյրութ) – Մոհամետ Հապաշ (Ռիատի Պէյրութ) զոյգը, 3-0 արդիւնքով (11-5, 11-8 եւ 12-10) պարտութեան մատնելով Ռաշիտ Պըպպօ (Ռիատի Պէյրութ) – Ռիթա Պըսէյպես (Ժամհուր) զոյգը, տիրացաւ տիտղոսին:

Երրորդ դիրքը գրաւեցին Նոել Քէշիշեան (ՀՄԸՄ Պէյրութ) – Ժոզեֆ Շալհուպ (Ռիատի Պէյրութ) եւ Փաթրիսիա Հոմսի (Ժամհուր) – Ուսամա Հոմսի (Ռիատի Պէյրութ) զոյգերը:

Ինչ կը վերաբերի տղոց եւ աղջկանց անհատական մրցումներուն, անոնք կ՛աւարտին այսօր, երբ Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի կ՛ունենան կիսաւարտականի եւ ապա աւարտականի մրցումները:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )