Եւրոպայի 2013-ի 17 Տարեկանէն Վար Ախոյեանութեան Զտումի Մրցաշարք. Հայաստան Կրեց Իր Երկրորդ Պարտութիւնը` Նոյն Արդիւնքով (5-0)
Սերպիոյ մէջ տեղի ունեցող Եւրոպայի 2013-ի 17 տարեկանէն վար ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ Հայաստանի հաւաքականը դաշտին տիրոջմէն կրեց իր երկրորդ պարտութիւնը դարձեալ նոյն` 5-0 արդիւնքով:
Իր կատարած առաջին մրցումին Պիելոռուսիայէն նոյն արդիւնքով պարտուած հայրենի կազմը թէեւ վաղը իր վերջին մրցումը պիտի կատարէ Մոլտաւիոյ դէմ, սակայն դուրս մնացած է մրցաշարքէն, որովհետեւ երկու կազմեր ունին 6-ական կէտ:
Նշենք, որ հաւաքականին մարզիչն է Ռոման Սիմոնեան:
Ստորեւ` դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Սերպիա | 2 | 0 | 0 | 9 | 0 | 6 |
| 2.- Պիելոռուսիա | 2 | 0 | 0 | 6 | 0 | 6 |
| 3.- Մոլտաւիա | 0 | 0 | 2 | 0 | 5 | 0 |
| 4.- ՀԱՅԱՍՏԱՆ | 0 | 0 | 2 | 0 | 10 | 0 |
CATEGORIES Մարզական

