Ֆութսալ. Լիբանանի Ա. Դասակարգի Ախոյեանութիւնը. Այսօր Կը Սկսի 2012-2013 Տարեշրջանը` Էյ. Եու. Սի. Ի. – Սեն Ժոզեֆ Մրցումով
Այսօր` շաբաթ, 29 սեպտեմբերին, կը սկսի Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 2012-2013 տարեշրջանը` Էյ. Եու. Սի. Ի. – Սեն Ժոզեֆ բացման մրցումով, որ տեղի պիտի ունենայ Էմիլ Լահուտի անուան մարզադաշտին վրայ (Մար Ռուքոզի շրջան):
Բնականաբար Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնին հովանաւորութեամբ եւ հսկողութեամբ տեղի ունենալիք ֆութսալի այս ախոյեանութիւնը կը կայանայ վեցերորդ տարին ըլլալով:
Վերջին երկու տարիներուն ընթացքին ֆութսալը մեծ ժողովրդականութիւն գտաւ Լիբանանի ֆութպոլասէր հասարակութեան մօտ` նկատի ունենալով, որ անիկա նախ տարածուեցաւ լիբանանեան տարբեր նահանգներուն մէջ, ապա անոր մակարդակը բաւական մը բարձրացաւ:
Ա. դասակարգի այս ախոյեանութեան կը մասնակցին 12 խումբեր: Նշենք, որ նախորդ տարուան ախոյեանն է Օլ Սփորթց, իսկ փոխախոյեանը` Սատաքա:
Կը կարծուի, որ այս նոր տարեշրջանին տիտղոսին տիրանալու համար պայքարը ըլլայ բաւական սուր` Սատաքայի եւ Սեն Ժոզեֆի միջեւ:
Ստորեւ` Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Էյ. Եու. Սի. Ի. – Սեն Ժոզեֆ | 17:00 | Էմիլ Լահուտ |
| Պրուս Քաֆէ – Հալուսիէ | 19:00 | Էմիլ Լահուտ |
| Սատաքա – Օլ Սփորթց | 19:00 | Սատաքա |
| Էյ. Եու. Էս. Թի. – Նըտուա Քամաթիէ | 21:00 | Էմիլ Լահուտ |
|
ՎԱՂԸ |
||
| Ներքին ապահովութեան ուժեր – Թրիփոլի Ֆիհաա | 19:00 | Էմիլ Լահուտ |
| Ժամհուր – Հատաֆ | 21:00 | Էմիլ Լահուտ |


