Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Փիւնիկ Յաղթեց, Միքա` Պարտուեցաւ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 24-րդ հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Միքա 1-0 արդիւնքով անակնկալ պարտութիւն մը կրեց վերջին դիրքը գրաւող Արարատէն: Ռաֆայէլ Սաֆարեան նշանակեց դաշտին տիրոջ` Արարատի կոլը (54-րդ):
Փիւնիկ Երեւան (4-րդ) 4-2 արդիւնքով յաղթեց Իմփուլսի` վերջինիս դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին:
Փիւնիկի կոլերը նշանակեցին Դաւիթ Մանոյեան (12-րդ եւ 70-րդ), Դաւիթ Մինասեան (59-րդ) եւ Ֆիլիփ Թիմով (82-րդ` սխալմամբ իր բերդին մէջ):
Շիրակ յաղթեց Ուլիսի (2-0), մինչ Բանանց – Գանձասար մրցումը աւարտեցաւ առանց կոլի:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Միքա | 24 | 16 | 4 | 4 | 40 | 23 | 52 |
| 2.- Շիրակ | 23 | 15 | 4 | 4 | 40 | 23 | 49 |
| 3.- Իմփուլս | 24 | 11 | 5 | 8 | 41 | 38 | 38 |
| 4.- Փիւնիկ | 23 | 11 | 3 | 9 | 43 | 32 | 36 |
| 5.- Գանձասար | 23 | 8 | 7 | 8 | 24 | 20 | 31 |
| 6.- Ուլիս | 24 | 7 | 5 | 12 | 29 | 34 | 26 |
| 7.- Բանանց | 23 | 3 | 8 | 12 | 23 | 37 | 17 |
| 8.- Արարատ | 24 | 4 | 2 | 18 | 18 | 51 | 14 |
CATEGORIES Մարզական

