Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Մանչեսթըր Եունայթըտ Եւ Արսենալ Պարտուեցան. Եուվենթուս, Պարսելոնա Եւ Պայէրն Միւնիխ` Յաղթական. Մարսէյի Առաջին Պարտութիւնը

Լուիս Սուարես

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ընթացքին արձանագրուեցան կարգ մը անակնկալներ:

Աւելի քան 75 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Մանչեսթըր Եունայթըտ իր դաշտին վրայ 3-2 արդիւնքով պարտութիւն մը կրեց Թոթենհամէն: Նանի (51-րդ) եւ Շինժի Քակաուա (53-րդ) նշանակեցին մարզիչ Ալեքս Ֆերկըսընի կոլերը, որոնք սակայն բաւարար չեղան յաղթանակ արձանագրելու համար:

Արսենալ իր դաշտին վրայ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց պարագլուխի դիրքը գրաւող Չելսիէն: Ֆերնանտօ Թորես (20-րդ) եւ Խուան Մաթա (53-րդ) նշանակեցին Չելսիի կոլերը:

Լիվըրփուլ 5-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Նորուիչ Սիթիի դաշտին վրայ: Լուիս Սուարես հեթրիք մը իրագործեց (2-րդ, 38-րդ եւ 57-րդ):

Իտալիոյ մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Եուվենթուս 4-1 արդիւնքով յաղթեց Ա. Էս. Ռոմայի` շաբթուան գագաթի ճակատումին: Յաղթական կազմին եւ մրցումին առաջին կոլը նշանակեց Անտրէա Փիրլօ (11-րդ):

Ինթեր Միլան յաղթանակ արձանագրեց, մինչ Ա. Սէ. Միլան` հաւասարութիւն մը:

Պարսելոնայի յաղթական մարզիկները

Սպանիոյ մէջ, Պարսելոնա քիչ մը դժուարութեամբ 3-2 արդիւնքով յաղթական վերադարձաւ Սեւիլլայի դաշտէն` արձանագրելով իր վեցերորդ յաջորդական յաղթանակը: Դժուարութեամբ, որովհետեւ անիկա իր յաղթանակը արձանագրեց մրցումին կորսուած վայրկեաններուն (93-րդ), երբ Տաւիտ Վիյա նշանակեց յաղթանակի կոլը: Մնացեալ երկու կոլերը նշանակեց Սեսք Ֆապրեկաս (53-րդ եւ 89-րդ):

Ռէալ Մատրիտ 5-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Տեփորթիւօ Քորունան: Քրիսթիանօ Ռոնալտօ հեթրիք մը իրագործեց (23-րդ` փենալթիով, 44-րդ եւ 84-րդ` փենալթիով), իսկ մնացեալ երկու կոլերը նշանակեցին Անխել Տի Մարիա (38-րդ) եւ Փեփէ (66-րդ):

Գերմանիոյ մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխ արձանագրեց իր 6-րդ յաջորդական յաղթանակը` 2-0 արդիւնքով պարտութեան մատնելով Վերտըր Պրեմընը: Կուսթաւօ (81-րդ) եւ Մանծուքիչ (84-րդ) նշանակեցին յաղթական կազմին երկու կոլերը:

Քրիսթիանօ Ռոնալտօ

Ֆրանսայի մէջ, Մարսէյ կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը (յաջորդական վեց յաղթանակէ ետք) Լանսիենէն` 4-1 արդիւնքով:

Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները եւ դասաւորումը.

ԱՆԳԼԻԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Արսենալ – Չելսի 1-2

Էվըրթըն – Սաութհեմփթըն 3-1

Ֆուլհեմ – Մանչեսթըր Սիթի 1-2

Նորուիչ – Լիվըրփուլ 2-5

Ռիտինկ – Նիւքասըլ 2-2

Սթոք – Սուանզի 2-0

Սանտըրլենտ – Ուիկըն 1-0

Մանչեսթըր Եունայթըտ – Թոթենհամ 2-3

Ասթոն Վիլա – Ուեսթ Պրոմուիչ 1-1

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ                   ԺԱՄ

Քուինզ Փարք – Ուեսթ Համ  22:00

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Չելսի                            16 (11-3)

2.- Էվըրթըն                          13 (12-6)

3.- Մանչեսթըր Եունայթըտ  12 (14-9)

4.- Մանչեսթըր Սիթի            12 (12-8)

……………………………………………………….

19.- Ռիտինկ                         2 (6-11)

20.- Քուինզ Փարք              2 (3-11)

 

 

ԻՏԱԼԻԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Փարմա – Ա. Սէ. Միլան 1-1

Եուվենթուս – Ա. Էս. Ռոմա 4-1

Ուտինեզէ – Ճենովա 0-0

Աթալանթա – Թորինօ 1-5

Պոլոնիա – Քաթանիա 4-0

Քալիարի – Փեսքարա 1-2

Լացիօ Ռոմա – Սիենա 2-1

Փալերմօ – Քիեւօ 4-1

Սամտորիա – Նափոլի 0-1

Ինթեր Միլան – Ֆիորենթինա 2-1

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Եուվենթուս                       16 (15-3)

2.- Նափոլի                          16 (12-2)

3.- Ինթեր Միլան                     12 (10-6)

4.- Լացիօ Ռոմա                     12 (9-6)

……………………………………………………….

19.- Սիենա                          2 (7-6)

20.- Քալիարի                        2 (3-11)

 

 

ՍՊԱՆԻԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Վալենսիա – Ռէալ Սարակոսա 2-0

Մալակա – Ռէալ Պեթիս 4-0

Ռէալ Սոսիետատ – Աթլեթիքօ Պիլպաօ 2-0

Սեւիլլա – Պարսելոնա 2-3

Կրանատա – Սելթա Վիկօ 2-1

Ռէալ Վայատոլիտ – Ռայօ Վայեքանօ 6-1

Օսասունա – Լեվանթէ 4-0

Ռէալ Մատրիտ – Տեփորթիւօ Քորունա 5-1

Էսփանիոլ – Աթլեթիքօ Մատրիտ 0-1

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ                   ԺԱՄ

Կեթաֆէ – Մայորքա              22:30

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պարսելոնա                       18 (17-5)

2.- Աթլեթիքօ Մատրիտ          16 (11-2)

3.- Մալակա                         14 (10-2)

4.- Մայորքա                         11 (7-3)

………………………………………………………

19.- Կեթաֆէ                         4 (6-10)

20.- Էսփանիոլ                       1 (7-12)

 

 

ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Պայէր Լեւերքուզըն – Կրէօթըր Ֆուրթ 2-0

Համպուրկ – Հանովըր-96 1-0

Հոֆընհայմ – Օկզպուրկ 0-0

Նիւրեմպերկ – Շթութկարթ 0-2

Վերտըր Պրեմըն – Պայէրն Միւնիխ 0-2

Ֆորթիւնա Տիւսելտոլֆ – Շալքէ 2-2

Պորուսիա Տորթմունտ – Մէօնշընկլատպախ 5-0

Այնթրախթ Ֆրանքֆորթ – Ֆրայպուրկ 2-1

Վոլֆսպուրկ – Մայնց-05 0-2

 

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պայէրն Միւնիխ              18 (19-2)

2.- Այնթրախթ Ֆրանքֆորթ  16 (16-8)

3.- Պորուսիա Տորթմունտ         11 (16-8)

4.- Շալքէ                            11 (12-7)

…………………………………………………………

17.- Կրէօթըր Ֆուրթ             4 (2-10)

18.- Օկզպուրկ                       2 (2-10)

 

 

ՖՐԱՆՍԱ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Փարիզ Սեն Ժերմեն – Սոշօ 2-0

Աժաքսիօ – Պրեսթ 1-0

Էվիան – Լորիան 1-1

Նանսի – Մոնփելիէ 0-2

Նիս – Պասթիա 2-2

Ռենն – Լիլ 2-0

Թրուա – Թուլուզ 0-2

Վալանսիեն – Մարսէյ 4-1

Սենթ Էթիեն – Ռեմ 0-0

Լիոն – Պորտօ 0-2

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Մարսէյ                          18 (10-5)

2.- Փարիզ Ս. Ժ.                    15 (12-3)

3.- Լիոն                                  14 (12-7)

4.- Լորիան                          13 (13-8)

……………………………………………………….

19.- Նանսի                          4 (2-10)

20.- Թրուա                          2 (6-15)

 

Share this Article
CATEGORIES