Ճատրակ. Կրան Շլեմի. «Մասթըրզ»-Ի Մրցաշարք. Արոնեան 7 Կէտով 2-րդ Դիրքին Վրայ

Լեւոն Արոնեան (աջին) եւ Ֆապիանօ Քարուանա

Պրազիլի Սան Փաուլօ քաղաքին մէջ տեղի ունեցող ճատրակի կրան շլեմի «Մասթըրզ-ի միջազգային մրցաշարքին 5-րդ հանգրուանին իր կատարած մրցումին, հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան արձանագրեց մրցաշարքի իր չորրորդ հաւասարութիւնը (ճերմակ քարերով)` այս անգամ իտալացի Ֆապիանօ Քարուանայի հետ: Թէեւ անոնց միջեւ այս մրցումը քիչ մը երկար տեւեց, սակայն անոնք բաւականացան կիսական կէտով:

Այժմ Քարուանա 11 կէտով կը գրաւէ առաջին դիրքը, իսկ Արոնեան` 7 կէտով 2-րդ դիրքը:

Վալեխօ – Քարժաքին եւ Անանտ – Քարլսըն հանդիպումները եւս աւարտեցան հաւասարութեամբ:

Ստորեւ` դասաւորումը.

ՅԱՂԹ. ՀԱՒ.  ՊԱՐՏ. ԿԷՏ

1.- Քարուանա            3           2           0           11

2.- Արոնեան       1           4           0           7

3.- Քարլսըն        1           3           1           6

4.- Անանտ        0           5           0           5

5.- Վալեխօ        0           3           2           3

6.- Քարժաքին            0           3           2           3

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )