«Չեմփիընզ Լիկ». Պայէրն Միւնիխ Եւ Կալաթասարայ Պարտուեցան. Պարսելոնա Եւ Մանչեսթըր Եունայթըտ` Յաղթական
Երէկ գիշեր «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին գծով, որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, տեղի ունեցան ութ ճակատումներ: Այսօր եւս պիտի կատարուին նոյնքան մրցումներ:
Պայէրն Միւնիխ, որ հիւրն էր ՊԱԹԷ Պորիսովի, գլխիկոր հեռացաւ Մինսքի Տինամոյի դաշտէն` կրելով 3-1 արդիւնքով քիչ մը ծանր պարտութիւն մը, որ իրականութեան մէջ եղաւ քիչ մը անակնկալ:
Դաշտին տէրը իր կոլերը նշանակեց 23-րդ, 78-րդ եւ 95-րդ վայրկեաններուն, իսկ Պայէրնի միակ կոլը նշանակեց Ֆրանք Ռիպերի (91-րդ):
Կալաթասարայ իր դաշտին վրայ պարտուեցաւ Պրակայէն (2-0): Հիւր կազմը իւրաքանչիւր կիսախաղի կոլ մը նշանակեց:
Ալեքսի Սանչեսի (6-րդ) եւ Սեսք Ֆապրեկասի (55-րդ) կողմէ նշանակուած կոլերուն շնորհիւ Պարսելոնա 2-0 արդիւնքով յաղթեց Պենֆիքայի: Յաղթական կազմին մարզիկներէն Սերճիօ Պուսքեթց 88-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:
Մանչեսթըր Եունայթըտ իր 1-0 արդիւնքով ուշացումը վերածեց 2-1 արդիւնքով յաղթանակի մը` Քլիւժի դէմ տեղի ունեցած մրցումին: Ռոպին Վան Փերսի նշանակեց երկու կոլերը (29-րդ եւ 49-րդ):
Ստորեւ կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Նորտսժայելանտ – Չելսի | 0-4 |
| Եուվենթուս – Շախտիոր Տոնեցք | 1-1 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| ՊԱԹԷ Պորիսով – Պայէրն Միւնիխ | 3-1 |
| Վալենսիա – Լիլ | 2-0 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Սպարտակ Մոսկուա – Սելթիք | 2-3 |
| Պենֆիքա – Պարսելոնա | 0-2 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Քլիւժ – Մանչեսթըր Եունայթըտ | 1-2 |
| Կալաթասարայ – Պրակա | 0-2 |
Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Տինամօ Քիեւ – Տինամօ Զաղրեպ | 21:45 |
| Փորթօ – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
|
Բ. ԽՄԲԱԿ |
|
| Արսենալ – Օլիմփիաքոս | 21:45 |
| Շալքէ – Մոնփելիէ | 21:45 |
|
Գ. ԽՄԲԱԿ |
|
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Ա. Սէ. Միլան | 19:00 |
| Անտըրլեխթ – Մալակա | 21:45 |
|
Դ. ԽՄԲԱԿ |
|
| Այաքս Ամսթերտամ – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Մանչեսթըր Սիթի – Պորուսիա Տորթմունտ | 21:45 |

