Հաղորդագրութիւն

Այսու տեղեկացնում ենք, որ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ թուականիս սեպտեմբերի 27-29, Երեւանում տեղի ունեցաւ ՀՅԴ պատանեկան միութիւնների վարիչ մարմինների եւ վարիչների համահայկական խորհրդաժողով:

Խորհրդաժողովին մասնակցում էինք Քանատայի, Միացեալ Նահանգների Արեւմտեան եւ Արեւելեան շրջանների, Հարաւային Ամերիկայի, Ֆրանսայի, Լիբանանի, Իրանի Հիւսիսային եւ Հարաւային շրջանների եւ Հայաստանի պատանեկան միութիւնների վարիչ մարմինների ներկայացուցիչները:

Խորհրդաժողովի մասնակիցները ամսի 27-ի առաւօտեան այցելեցին Եռաբլուր եւ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին արցախեան ազատամարտի զոհերի յիշատակին:

Եռօրեայ նիստերի ընթացքում խորհրդաժողովը նախ ունկնդրեց մասնակից շրջանների պատանեկան միութիւնների իրավիճակի եւ դժուարութիւնների կապակցութեամբ տեղեկագրեր:

Այնուհետեւ տրուեցին զեկոյցներ «Որո՞նք են հայրենաբնակ պատանու ազգային դաստիարակութեանը խոչընդոտող խնդիրները», «Որո՞նք են սփիւռքահայ պատանու հայեցի դաստիարակութեանը խոչընդոտող խնդիրները»,  «Ինչպէ՞ս օգտագործել համացանցի հնարաւորութիւնները միութենական աշխատանքներում պատանիների ներգրաւման եւ կազմակերպման գործում», «Ինչպիսի՞ն պիտի լինի պատանեկանի վարիչը» եւ այլ թեմաների կապակցութեամբ, որոնց շուրջ ծաւալուեց քննարկում:

Վերջում տրուեցին առաջարկներ պատանեկան միութիւնների աշխատանքների բարելաւման կապակցութեամբ: Յատուկ շեշտ դրուեց Երիտասարդական գրասենեակի միջոցով ՀՅԴ պատանեկան միութիւնների համահայկական հայաստանագնացութիւնների կազմակերպման շարունակութեան վրայ:

ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

3 հոկտեմբեր, 2012
Երեւան

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
  • Annie 11 years

    շաաաաաաաաաաաաատ կարօտում եմ բոլորիդ

  • Disqus ( )