Եւրոպական Ֆութպոլ. Ռէալ Մատրիտ Կասեցուց Պարսելոնայի Յառաջխաղացքը Պայէրն Միւնիխ` Միակ Անսխալականը
Երէկ գիշեր, «Նու Քամփ»-ի դաշտին վրայ տեղի ունեցաւ «Քլասիքոյի ճակատումը: Սպանիոյ ֆութպոլի երկու հսկաներուն` Պարսելոնայի եւ Ռէալ Մատրիտի միջեւ:
Մայրաքաղաքի կազմը կասեցուց Պարսելոնայի յառաջխաղացքը. վերջինս իր կատարած նախորդ վեց մրցումներուն յաղթանակ արձանագրելով ապահոված էր առաւելագոյն 18 կէտը:
Մրցումը աւարտեցաւ 2-2 արդիւնքով, երբ իւրաքանչիւր կազմի երկու «աստղերը»` Լիոնել Մեսսի եւ Քրիսթիանօ Ռոնալտօ նշանակեցին երկուքական կոլ: Առաջինը իր կոլերը նշանակեց 31-րդ եւ 61-րդ վայրկեաններուն, իսկ երկրորդը` 23-րդ եւ 66-րդ վայրկեաններուն:
Շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ, այժմ Պայէրն Միւնիխ կը հանդիսանայ այն միակ կազմը, որ կը մնայ անսխալական` ապահովելով իր 21-րդ կէտը, իր կատարած եօթը մրցումէն ետք: Անիկա նախորդ շաբաթավերջին 2-0 արդիւնքով յաղթեց Հոֆընհայմի:
Միլանօ քաղաքի տերպին աւարտեցաւ Ինթեր Միլանի յաղթանակով. վերջինս 1-0 արդիւնքով յաղթեց Ա. Սէ. Միլանի` շնորհիւ Ուոլթըր Սամուէլի նշանակած կոլին (3-րդ):
Մանչեսթըր Եունայթըտ իր յաղթանակը արձանագրեց Նիւքասըլի դաշտին վրայ` 3-0 արդիւնքով: Իվընզ (8-րդ), Էվրա (15-րդ) եւ Քլիվըրլի (71-րդ) նշանակեցին յաղթական կազմին կոլերը:
Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները եւ դասաւորումը.
ԱՆԳԼԻԱ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Մանչեսթըր Սիթի – Սանտըրլենտ 3-0
Չելսի – Նորուիչ 4-1
Սուանզի – Ռիտինկ 2-2
Ուեսթ Պրոմուիչ – Քուինզ Փարք 3-2
Ուիկըն – Էվըրթըն 2-2
Ուեսթ Համ – Արսենալ1-3
Սաութհեմփթըն – Ֆուլհեմ 2-2
Լիվըրփուլ – Սթոք 0-0
Թոթենհամ – Ասթոն Վիլա 2-0
Նիւքեսըլ – Մանչեսթըր Եունայթըտ 0-3
Դասաւորում.- ԿԷՏ
1.- Չելսի 19 (15-4)
2.- Մանչեսթըր Եունայթըտ 15 (17-9)
3.- Մանչեսթըր Սիթի 15 (15-8)
——————————————
19.- Նորուիչ 3 (5-17)
20.- Քուինզ Փարք 2 (6-16)
ԻՏԱԼԻԱ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Քիեւօ – Սամտորիա 2-1
Ճենովա – Փալերմօ 1-1
Ա. Էս. Ռոմա – Աթալանթա 2-0
Քաթանիա – Փարմա 2-0
Ֆիորենթինա – Պոլոնիա 1-0
Փեսքարա – Լացիօ Ռոմա 0-3
Սիենա – Եուվենթուս 1-2
Թորինօ – Քալիարի 0-1
Ա. Սէ. Միլան – Ինթեր Միլան 0-1
Նափոլի – Ուտինեզէ 2-1
Դասաւորում.- ԿԷՏ
1.- Եուվենթուս 19 (17-4)
2.- Նափոլի 19 (14-3)
3.- Լացիօ Ռոմա 15 (12-6)
————————————-
19.- Քալիարի 5 (4-11)
20.- Սիենա 2 (8-8)
ՍՊԱՆԻԱ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Սելթա Վիկօ – Սեւիլլա 2-0
Ռայօ Վայեքանօ – Տեփորթիւօ Քորունա 2-1
Ռէալ Սարակոսա – Կեթաֆէ 0-1
Ռէալ Վայատոլիտ – Էսփանիոլ 1-1
Ռէալ Պեթիս – Ռէալ Սոսիետատ 2-0
Լեվանթէ – Վալենսիա 1-0
Մայորքա – Կրանատա 1-2
Աթլեթիքօ Պիլպաօ – Օսասունա 1-0
Պարսելոնա – Ռէալ Մատրիտ 2-2
Աթլեթիքօ Մատրիտ – Մալակա 2-1
Դասաւորում.- ԿԷՏ
1.- Պարսելոնա 19 (19-7)
2.- Աթլեթիքօ Մատրիտ 19 (18-7)
3.- Մալակա 14 (11-4)
————————————
19.- Օսասունա 4 (7-11)
20.- Էսփանիոլ 2 (8-13)
ԳԵՐՄԱՆԻԱ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Պայէրն Միւնիխ – Հոֆընհայմ 2-0
Օկզպուրկ – Վերտըր Պրեմըն 3-1
Ֆրայպուրկ – Նիւրեմպերկ 3-0
Կրէօթըր Ֆուրթ – Համպուրկ0-1
Մայնց-05 – Ֆորթունա Տիւսելտոլֆ 1-0
Շալքէ – Վոլֆսպուրկ 3-0
Մէօնշընկլատպախ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 2-0
Հանովըր-96 – Պորուսիա Տորթմունտ 1-1
Շթութկարթ – Պայէր Լեւերքուզըն 2-2
Դասաւորում.- ԿԷՏ
1.- Պայէրն Միւնիխ 21 (21-2)
2.- Այնթրախթ Ֆրանքֆորթ 16 (16-10)
3.- Շալքէ 14 (15-7)
——————————————–
17.- Վոլֆսպուրկ 5 (2-13)
18.- Կրէօթըր Վուրթ 4 (2-11)
ՖՐԱՆՍԱ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
Մոնփելիէ – Էվիան 2-3
Պասթիա – Թրուա 3-2
Սենթ Էթիեն – Նանսի 4-0
Լիլ – Աժաքսիօ 2-0
Ռեմ – Նիս 3-1
Սոշօ – Ռենն 0-1
Թուլուզ – Վալանսիեն 2-2
Պրեսթ – Պորտօ 1-1
Լորիան – Լիոն 1-1
Մարսէյ – Փարիզ Սեն Ժերմեն 2-2
Դասաւորում.- ԿԷՏ
1.- Մարսէյ 19 (12-7)
2.- Փարիզ Ս. Ժ. 16 (14-5)
3.- Լիոն 15 (13-8)
——————————–
19.- Նանսի 4 (2-14)
20.- Թրուա 2 (8-18)

