Վարդան Մինասեան Հրապարակեց Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականին Կազմը
Շաբաթ, 6 հոկտեմբերին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան հրապարակեց Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի կազմը, որ պիտի մասնակցի 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին:
Հաւաքականի հրաւիրուած ֆութպոլիստները եւ մարզական պատասխանատուները երկուշաբթի, 8 հոկտեմբերէն սկսեալ, պիտի համախմբուին հաւաքի կեդրոնատեղիին` Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի կեդրոնին` Ֆութպոլի ակադեմիային մէջ:
Մինասեանի հրապարակած կազմէն կը բացակային Սարգիս Յովսէփեան (միջազգային ասպարէզը լքած), Մարքոս Փիցելլի, Գէորգ Ղազարեան (կախակայուած) եւ Լեւոն Հայրապետեան (վիրաւոր):
Ստորեւ` հաւաքականին կազմը.
Բերդապահներ.- Ռոման Պերեզովսքի (Տինամօ, Ռուսիա), Գէորգ Գասպարով (Միքա) եւ Արթուր Յարութիւնեան (Շիրակ):
Յետսապահներ.- Ռոպերթ Արզումանեան (Էներկիա, Ռուսիա), Հրայր Մկոյեան (Շիրակ), Վալերի Ալեքսանեան (Սանաթ Նաֆթ, Իրան), Արտակ Եդիգարեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Կամօ Յովհաննիսեան, Տարօն Ոսկանեան (Փիւնիկ) եւ Յովհաննէս Համբարձումեան (Բանանց):
Միջնապահներ.- Կարլեն Մկրտչեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Արթուր Եդիգարեան (Հովերլա, Ուքրանիա), Հենրիխ Մխիթարեան (Շախտիոր Տոնեցք, Ուքրանիա), Արազ Օզպիլիս (Քուպան, Ռուսիա), Դաւիթ Մանոյեան (Փիւնիկ), Էդկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Էտկար Մալաքեան (Վիքթորիա Փլզեն, Չեխիա), Զաւէն Բադոյեան (ՊԱԹԷ, Պիելոռուսիա), Արթուր Եուզպաշեան (Փիւնիկ) եւ Կարէն Մուրատեան (Շիրակ):
Յառաջապահներ.- Արթուր Սարգիսով (Վոլքա, Ռուսիա) եւ Եուրա Մովսիսեան (Քրասնոտար, Ռուսիա):


