2014-ի Մոնտիալ. Քասսանօ Դուրս Մնաց Իտալիոյ Կազմէն
2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն ծիրին մէջ, Բ. խմբակին մաս կազմող Իտալիա յառաջիկայ ուրբաթ, 12 հոկտեմբերին, Երեւանի մէջ հիւրը պիտի ըլլայ Հայաստանի, իսկ այս մրցումէն չորս օր ետք Միլանոյի մէջ պիտի հիւրընկալէ Դանիան:
Վերոնշեալ երկու մրցումներուն համար Իտալիոյ մարզիչ Չեզարէ Փրանտելլի, որ հրապարակեց իր խումբը, դարձեալ իր կազմէն դուրս ձգեց յառաջապահ Անթոնիօ Քասսանոն: (Ինթեր Միլան): Ան կազմէն դուրս մնացած էր նաեւ Պուլկարիոյ եւ Մալթայի դէմ տեղի ունեցած մրցումներուն:
Մանչեսթըր Սիթիի յառաջապահ Մարիօ Պալոթելլի, որ աչքի փոքր վիրաբուժութիւն ունենալուն պատճառով վերջին երկու մրցումէն բացակայած էր, կը վերադառնայ:
Նշենք, որ Իտալիա այժմ 4 կէտով կը գրաւէ Բ. խմբակին պարագլուխի դիրքը:
Ստորեւ կու տանք Փրանտելլի հրապարակած կազմը:
Բերդապահներ.- Ճիանլուիճի Պիւֆոն (Եուվենթուս), Մորկան Տէ Սանքթիս (Նափոլի), Սալվաթորէ Սիրիկու (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Էմիլիանօ Վիվիանօ (Ֆիորենթինա):
Յետսապահներ.- Իկնացիօ Ապաթէ (Ա. Սէ. Միլան), Ֆետերիքօ Պալզարեթթի (Ա. Էս. Ռոմա), Անտրէա Պարզակլի, Լէոնարտօ Պոնուչի, Ճիորճիօ Քիելինի (Եուվենթուս), Տոմենիքօ Քրիսչիթօ (Զենիթ Ս. Փեթերսպուրկ), Քրիսթիան Մակիօ (Նափոլի), Անճելօ Օկպոննա (Թորինօ) եւ Անտրէա Ռանոքիա (Ինթեր Միլան):
Միջնապահներ.- Անթոնիօ Քանտրեւա (Լացիօ Ռոմա), Տանիելէ Տէ Ռոսսի (Ա. Էս. Ռոմա), Ալեսանտրօ Տիամանթի (Պոլոնիա), Էմանուէլ Ճիաքերինի, Քլաուտիօ Մարքիզիօ (Եուվենթուս), Ռիքարտօ Մոնթոլիւօ (Ա. Սէ. Միլան), Անտրէա Փիրլօ (Եուվենթուս) եւ Մարքօ Վերրաթթի (Փարիզ Սեն Ժերմեն):
Յառաջապահներ.- Մարիօ Պալոթելլլի (Մանչեսթըր Սիթի), Մաթիա Տեսթրօ (Ա. Էս. Ռոմա), Սթեֆան Շարաուայ (Ա. Սէ. Միլան), Ալպերթօ Կիլարտինօ (Պոլոնիա), Սեպասթիան Ճիովինքօ (Եուվենթուս) եւ Փապլօ Օսվալտօ (Ա. Էս. Ռոմա):


