Ֆորմիւլա-1. Գերմանացի Վեթել Հեթրիք Մը Իրագործեց

«Ռետ Պուլ Ռասինկ-Ռընօ» խումբին մաս կազմող գերմանացի վարորդ Սեպասթիան Վեթել երէկ Ֆորմիւլա-1-ի աշխարհի ախոյեանութեան ծիրին մէջ տեղի ունեցած Հարաւային Քորէայի կրան փրիին հեթրիք մը իրագործեց, երբ հանդիսացաւ առաջին եւ ժամանման գիծ հասաւ արձանագրելով 1 ժամ 34 վայրկեան եւ 9 երկվայրկեան արդիւնք մը:

Անոր ետին երկրորդ դիրքը գրաւեց անոր աւստրալիացի խմբակից Մարք Ուեպըր (8″ ուշ), իսկ երրորդ դիրքը` «Ֆեռարի»-ի սպանացի վարորդ Ֆեռնանտօ Ալոնսօ (13″ ուշ):

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Վեթել այժմ կը գրաւէ պարագլուխի դիրքը (215 կէտով)` իր ետին ձգելով Ալոնսոն (209 կէտով):

Նշենք, որ 55 լեփ ունեցող այս կրան փրին չկրցան ամբողջացնել չորս վարորդներ:

Ստորեւ` արդիւնքները.

1.- Սեպասթիան Վեթել («Ռետ Պուլ») 1 ժամ 36′ 28″
2.- Մարք Ուեպըր («Ռետ Պուլ») 8″ ուշ
3.- Ֆեռնանտօ Ալոնսօ («Ֆեռարի») 13″ ուշ
4.- Ֆելիփէ Մասսա («Ֆեռարի») 20″ ուշ
5.- Քիմի Ռայքոնըն («Լոթիւս») 36″ ուշ
…………………………………………………………
13.- Միքայէլ Շումախըր («Մերսետես») 89″ ուշ

Ստորեւ` վարորդներուն դասաւորումը.

ԿԷՏ

1.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) «Ռետ Պուլ» 215
2.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) «Ֆեռարի» 209
3.- Քիմի Ռայքոնըն (Ֆինլանտա) «Լոթիւս» 167
4.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) «Մաքլարըն» 153
5.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) «Ռետ Պուլ» 152
………………………………………………………..
14.- Միքայէլ Շումախըր (Գերմանիա) «Մերսետես» 43

Խումբերու դասաւորում.-

ԿԷՏ

1.- «Ռետ Պուլ Ռասինկ-Ռընօ»          367
2.- «Ֆեռարի»                              290
3.- «Մաքլարըն-Մերսետես»       284
4.- «Լոթիւս-Ռընօ»                    255
5.- «Մերսետես»                      136

ՆՇԵՆՔ, որ 2012 տարեշրջանի աւարտին մնացած է չորս հանգրուան միայն:

 

 

 

Share this Article
CATEGORIES