2014-ի Մոնտիալ Զտում. Հարաւային Ամերիկայի Գօտի. Չիլի – Արժանթին` 1-2
Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին 9-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, պարագլուխի դիրքը գրաւող Արժանթին Սանթիակոյի մէջ արձանագրեց իր 6-րդ յաղթանակը` 2-1 արդիւնքով յաղթելով դաշտին տիրոջ` Չիլիի: Լիոնել Մեսսի (28-րդ) եւ Կոնզալօ Հիկուան (31-րդ) նշանակեցին յաղթական կազմին կոլերը, իսկ մրցումին կորսուած վայրկեաններուն (91-րդ) Ֆելիփէ Կութիերեզ նշանակեց Չիլիի կոլը:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք Արժանթին այժմ երեք կէտի առաւելութիւն մը ունեցաւ 2-րդ դիրքը գրաւող Էքուատորի վրայ, որ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Վենեզուելայի մէջ:
Պոլիվիա լա Փազի մէջ 4-1 արդիւնքով պարտութեան մատնեց իր հիւրը` Ուրուկուէյը, իսկ Փարակուէյ` Փերուն, 1-0 արդիւնքով:
Ստորեւ` դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Արժանթին | 6 | 2 | 1 | 20 | 7 | 20 |
| 2.- Էքուատոր | 5 | 2 | 2 | 12 | 9 | 17 |
| 3.- Քոլոմպիա | 5 | 1 | 2 | 14 | 6 | 16 |
| 4.- Վենեզուելա | 3 | 3 | 3 | 8 | 9 | 12 |
| 5.- Ուրուկուէյ | 3 | 3 | 3 | 16 | 18 | 12 |
| 6.- Չիլի | 4 | 0 | 5 | 14 | 18 | 12 |
| 7.- Պոլիվիա | 2 | 2 | 5 | 12 | 14 | 8 |
| 8.- Փերու | 2 | 2 | 5 | 10 | 15 | 8 |
| 9.- Փարակուէյ | 2 | 1 | 6 | 6 | 16 | 7 |
CATEGORIES Մարզական

