Ախալցխայում Հայկական Ս. Երեւման Եկեղեցին Վերաօծուեց Որպէս Կաթոլիկ Ս. Ռոզէյրի Եկեղեցի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հոկտեմբերի 6-ին Ախալցխայի միջնադարեան Ս. Երեւման եկեղեցին մօտ երեք տարի տեւած շինարարական աշխատանքներից յետոյ վերաօծուեց որպէս վրաց կաթոլիկ «Ս. Ռոզէյրի»-ի եկեղեցի: Եկեղեցու կողքին կառուցուել է Ս. Պենետիքթի անուան փակ կուսանոց, որտեղ արդէն իսկ ապրում են չորս կոյսեր Իտալիայից եւ մէկ կոյս` Թիֆլիսից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եկեղեցին վերաօծեց Հարաւային Կովկասի կաթողիկէ համայնքի առաքելական կառավարիչ, եպիսկոպոս Ճիուզեփէ Փազոթոն: Վերաօծման արարողութեանը ներկայ էր Վատիկանի դեսպան Մառեկ Սոլչինսկին, ով ներկաների համար կարդաց Հռոմի պապի ողջոյնի նամակը, որում նաեւ ասւում էր թէ նրանք ուրախ կը լինեն եկեղեցում տեսնել ոչ միայն վրացի ու հայ կաթոլիկներին, այլ նաեւ` Հայ Առաքելական  եւ Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եկեղեցին, ինչպէս մեզ հասած որոշ աղբիւրներ են վկայում, կառուցուել է 7-րդ դարում, հայոց կաթողիկոս Ներսէս Գ. Տայեցու նախաձեռնութեամբ: 17-18-րդ դարերում Ս. Երեւման եկեղեցին շրջանում կաթոլիկութեան լայն տարածման արդիւնքում տրւում է հայ կաթոլիկներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2010 թուականի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզուեց, որ մաքրման աշխատանքներ իրականացնելու պատրուակով բանուորները հանել էին Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու խորանը: Տուեալ աշխատանքների ժամանակ դուրս էին եկել հայկական արձանագրութիւններով 4 խաչքարեր, որոնցից մէկի վրայ հայերէն արձանագրութիւնների կողքին թուագրուած էր 1366 թուականը:

 

 

 

 

 

 

Share this Article
CATEGORIES