Ֆորմիւլա-1. Գերմանացի Վեթելի Չորրորդ Յաջորդական Յաղթանակը` Հնդկաստանի Կրան Փրիին

Սեպասթիան Վեթել

Ֆորմիւլա-1-ի 2012-ի աշխարհի ախոյեանութեան 17-րդ կրան փրին, որ տեղի ունեցաւ նախորդ շաբաթավերջին` Հնդկաստանի մէջ, աւարտեցաւ «Ռետ Պուլ Ռասինկ-Ռընօ»-ի գերմանացի վարորդ Սեպասթիան Վեթելի յաղթանակով:

Վերջինս ժամանման գիծ հասաւ արձանագրելով 1 ժամ 31′ 10′ արդիւնք մը:

25 տարեկան գերմանացին, որ շաբաթ օր տեղի ունեցած փոլ-փոզիշընի մրցումներուն եւս հանդիսացած էր առաջին, այսպիսով արձանագրեց իր չորրորդ յաջորդական յաղթանակը, իսկ հինգերորդը` այս տարեշրջանին ընթացքին:

Վեթել, որ այժմ ունի 240 կէտ եւ կը գրաւէ վարորդներու ընդհանուր դասաւորման պարագլուխի դիրքը, արձանագրեց իր արհեստավարժ ասպարէզին 26-րդ յաղթանակը:

Երկրորդ հանդիսացաւ Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա, Ֆեռարի, 9″ ուշ), իսկ երրորդ` Մարք Ուեպըր (Աւստրալիա, Ռետ-Պուլ, 13″ ուշ):

Ստորեւ` վարորդներուն ընդհանուր դասաւորումը.

ԿԷՏ

1.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) «Ռետ-Պուլ» 240
2.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) «Ֆեռարի»          227
3.- Քիմի Ռայքոնըն (Ֆինլանտա) «Լոթիւս»            173
4.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) «Ռետ-Պուլ»          167
5.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) «Մաքլարըն»            165
6.- Ենսըն Պաթըն (Անգլիա) «Մաքլարըն»       141
7.- Նիքօ Ռոզպըրկ (Գերմանիա) «Մերսետես»    93
8.- Ռոմեն Կրոժան (Ֆրանսա) «Լոթիւս»        90
9.- Ֆելիփէ Մասսա (Պրազիլ) «Ֆեռարի»        89
10.- Սերճիօ Փերեզ (Մեքսիքա) «Սաուպըր»           66
…………………………………………………………
14.- Միքայէլ Շումախըր (Գերմանիա) «Մերսետես»      43

Խումբերու դասաւորում.

ԿԷՏ

1.- «Ռետ-Պուլ»    407
2.- «Ֆեռարի»            316
3.- «Մաքլարըն»    306
4.- «Լոթիւս»       263
5.- «Մերսետես»    136

 

Share this Article
CATEGORIES