ՖԻՖԱ-ի Նոր Դասաւորման Մէջ Հայաստան Նահանջեց 82-րդ Դիրք
Նոյեմբեր ամսուն ՖԻՖԱ-ի կողմէ հրապարակուած աշխարհի ֆութպոլի ազգային խումբերու միջազգային նոր դասաւորման մէջ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը 18 դիրքի նահանջ մը արձանագրելով այժմ 444 կէտով կը գրաւէ 82-րդ դիրքը:
Հինգ անգամ աշխարհի ախոյեան հանդիսացած Պրազիլ դարձեալ դուրս մնաց առաջին տասնեակէն, հակառակ անոր որ նախորդ ամիս անիկա երկու բարեկամական մրցումի ընթացքին նշանակեց 10 կոլ: Անիկա, այժմ կը գրաւէ 13-րդ դիրքը:
Հարաւային Ամերիկայի ախոյեան Ուրուկուէյ 7-րդ դիրքէն նահանջեց 11-րդ դիրք:
Հունգարիա 19 դիրքի նահանջ մը արձանագրելով այժմ կը գտնուի 30-րդ դիրքին վրայ:
Ինչ կը վերաբերի պարագլուխի դիրքին, անիկա կը գրաւէ Սպանիա` իր ետին ձգելով Գերմանիան եւ Արժանթինը:
Ստորեւ կու տանք հրապարակուած նոր դասաւորումը (աստղանիշ կրող խումբերը 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն Հայաստանի մրցակիցներն են).
| ԿԷՏ | |
| 1.- Սպանիա | 1564 |
| 2.- Գերմանիա | 1421 |
| 3.- Արժանթին | 1349 |
| 4.- Փորթուգալ | 1178 |
| 5.- Իտալիա (*) | 1169 |
| 6.- Անգլիա | 1167 |
| 7.- Հոլանտա | 1128 |
| 8.- Քոլոմպիա | 1110 |
| 9.- Ռուսիա | 1084 |
| 10.- Խրուաթիա | 1078 |
| ………………….. | … |
| 22.- Դանիա (*) | 851 |
| 25.- Չեխիա (*) | 806 |
| 40.- Պուլկարիա (*) | 627 |
| 55.- Ուքրանիա | 575 |
| 65.- Վրաստան | 499 |
| 69.- Ուզպեքիստան | 490 |
| 74.- Պիելոռուսիա | 478 |
| 82.- ՀԱՅԱՍՏԱՆ | 444 |
| 84.- Էսթոնիա | 430 |
| 123.- Ազրպէյճան | 277 |
| 140.- Ղազախստան | 200 |
| 150.- Մալթա (*) | 166 |

