ՀՄԸՄ ԼԵՎԱՄ. 8 Վարժարաններու 103 Երկսեռ Աշակերտներ Մասնակցեցան Ճատրակի Մրցաշարքին

Կազմակերպութեամբ` ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին, կիրակի, 11 նոյեմբեր 2012-ին, տեղի ունեցաւ ԼԵՎԱՄ-ի 2012-2013 տարեշրջանի ճատրակի մրցաշարքը` այս անգամ «Աղբալեան ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ: Մրցաշարքին իրենց մասնակցութիւնը բերին 8 վարժարաններէ 103 աշակերտներ` 8-էն, 10-էն, 12-էն, 14-էն, 16-էն եւ 18-էն վար դասակարգերու մէջ: Այս մրցաշարքը իւրայատուկ էր այն իմաստով, որ աշակերտներուն մարզիչներն ու ծնողները հետեւեցան մրցումին 6 հանգրուաններուն իրենց տրամադրուած թրիպիւնէն, առանց որեւէ միջամտութեան: Բաւական սուր մրցակցութենէ մը ետք, 16.5 կէտով առաջին հանդիսացաւ Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան Ճեմարանը, որ միայն կէս կէտի առաւելութեամբ իր ետին ձգեց Ազգային Եղիշէ Մանուկեանը (16) եւ 2.5 կէտով` Ազգային Յառաջ-Գալուստ Կիւլպենկեանը (14):

Մրցանակաբաշխութիւնը կատարեցին ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ճատրակի ներկայացուցիչ Յովիկ Կէօզիւպէօյիւքեան, Լիբանանի ճատրակի ֆետերասիոնի մօտ ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ Վարդան Նաճարեան, ՀՄԸՄ-ի ճատրակի յանձնախումբի եղբայրներ Վրէժ Աբրահամեան, Սեդրակ Օգնայեան եւ Էլի Հուլիշեան (օրուան գլխաւոր իրաւարարը):

Ստորեւ կը ներկայացնենք բոլոր մետալակիրներու անունները.

8 տարեկան եւ վար.-

8 տարեկան եւ վար

8 տարեկան եւ վար

 

 

 

 

 

 

Աղջիկներ
1.- Լիակ Մարտիրոսիան (Կ.Բ.Վ.)
2.- Ռիթա Սալում (Եղիշէ Մանուկեան քոլեճ)
3.- Ալիք Հաճինեան (Ճեմարան)

Տղաք

1.- Արմէն Եղիայեան (Ճեմարան)
2.- Յակոբ Թերզեան (Մեսրոպեան)
3.- Քլակ Մարտիրոսեան (Կ.Բ.Վ.)

10 տարեկան եւ վար.-

10 տարեկան եւ վար

10 տարեկան եւ վար

 

 

 

 

 

 

Աղջիկներ

1.- Նարօտ Գլըպոզեան (Ճեմարան)
2.- Լորի Պէրպէրեան (Ճեմարան)
3.- Ցոլեր Գէորգեան (Ճեմարան)

Տղաք

1.- Ռուբէն Մարտիրոսեան (Եղիշէ Մանուկեան)
2.- Լեւոն Գալայճեան (Ճեմարան)
3.- Հրայր Գասապեան (Ճեմարան)

12 տարեկան եւ վար.-

12 տարեկան եւ վար

12 տարեկան եւ վար

 

 

 

 

 

 

Աղջիկներ

1.- Վանիա Թաշճեան (Սոֆիա Յակոբեան)
2.- Նանի Գալուստեան (Ճեմարան)
3.- Գարէն Այվազեան (Եղիշէ Մանուկեան)

Տղաք

1.- Արի Աւետիս (Ճեմարան)
2.- Հայկ Աւետիս (Ճեմարան)
3.- Վարագ-Կայծ Չաքրեան (Ճեմարան)

14 տարեկան եւ վար.-

14 տարեկան եւ վար

14 տարեկան եւ վար

 

 

 

 

 

 

Աղջիկներ

1.- Մերի Թաշճեան (Սոֆիա Յակոբեան)
2.- Ռիթա Արոյեան (Ճեմարան)
3.- Սանան Խաչերեան (Ճեմարան)

Տղաք

1.- Հրակ Գլըպոզեան (Ճեմարան)
2.- Կարօ Խավլուճեան (Եղիշէ Մանուկեան)
3.- Աւօ Մարտիրոսեան (Եղիշէ Մանուկեան)

16 տարեկան եւ վար.-

16 տարեկան եւ վար

16 տարեկան եւ վար

 

 

 

 

 

 

Աղջիկներ

1.- Լարա Տեմիրճեան (Յառաջ-Գ. Կիւլպէնկեան)
2.- Սիրուն Սարեան (Յառաջ-Գ. Կիւլպէնկեան)
3.- Մեղրի Մեսրոպեան (Ճեմարան)

Տղաք

1.- Մարտիկ Պաթուզեան (Յառաջ-Գ. Կիւլպէնկեան)
2.- Նարեկ Հաննէեան (Յառաջ-Գ. Կիւլպէնկեան)
3.- Զոհրապ Մղտեսեան (Ճեմարան)

18 տարեկան եւ վար.-

18 տարեկան եւ վար

Դպրոցներու դասաւորում

 

 

 

 

 

 

 

Տղաք

1.- Սեդրակ Հաճեան (Սոֆիա Յակոբեան)
2.- Խաժակ Թապաքեան (Ճեմարան)
3.- Կարօ Գլըպոզեան (Ճեմարան)

Վարժարաններու խմբային դասաւորում.-

ԿԷՏ

1.- Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան Ճեմարան    16.5
2.- Ազգ. Եղիշէ Մանուկեան քոլեճ             16
3.- Ազգ. Յառաջ-Գ. Կիւլպէնկեան             14
4.- Հայ Կաթ. Մեսրոպեան վարժարան          13
5.- Հայ Աւետ. Կեդրոնական Բարձրագոյն վարժարան          12.5
6.- Ազգ. Լ. եւ Ս. Յակոբեան քոլեճ           12
7.- Հայ Կաթ. Գ. Հարպոյեան վարժարան 8
8.- Հայ Աւետ. Շամլեան Թաթիկեան վարժարան  3

ՀՄԸՄ-Ի ԼԵՎԱՄ-Ի ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

(www.levam.org)

Share this Article
CATEGORIES