Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Պրուս Քաֆէ Բարձրացաւ 2-րդ Դիրք

Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Պրուս Քաֆէ 4-3 արդիւնքով յաղթելէ ետք «Էյ. Եու. Սի. Ի.»-ին, բարձրացաւ 2-րդ դիրք` չորս կէտով ետ մնալով Սատաքայէն, որ ապահոված է առաւելագոյն 18 կէտը (6 մրցումէ):

Յաջորդական հինգ պարտութիւն կրելէ ետք, ներքին ապահովութեան ուժերը ի վերջոյ արձանագրեցին իրենց առաջին յաղթանակը` 5-4 արդիւնքով պարտութեան մատնելով Հալուսիէն:

Սեն Ժոզեֆ 11-0 արդիւնքով յաղթելէ ետք վերջին դիրքը գրաւող Օլ Սփորթցի, բարձրացաւ 3-րդ դիրք` ապահովելով 13 կէտ:

Ստորեւ` դասաւորումը.

ՄՐՑ.  ԿԷՏ

1.- Սատաքա            6           18
2.- Պրուս Քաֆէ          6           14
3.- Սեն Ժոզեֆ                 6           13
4.- «Էյ. Եու. Սի. Ի.»    6           12
5.- Հատաֆ              7           11
6.- «Էյ. Եու. Էս. Թի.»   6           9
7.- Թրիփոլի Ֆայհա 6           7
8.- Հալուսիէ             7           7
9.- Ժամհուր             6           4
10.- Ներքին Ապահովութեան ուժեր 6     3
11.- Օլ Սփորթց          5           0

 

 

 

Share this Article
CATEGORIES