Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Շիրակ Յաղթեց Միքայի (3-0) Եւ Անկէ Խլեց Պարագլուխի Դիրքը

Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 29-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, պարագլուխի դիրքին վրայ տեսնուեցաւ նոր խումբի մը անունը:

Արդարեւ, գագաթի ճակատումին, Շիրակ 3-0 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Միքան, անկէ խլեց պարագլուխի դիրքը` կէտի մը առաւելութիւն ունենալով անոր վրայ: Յաղթական կազմին եւ մրցումին առաջին կոլը նշանակեց Լեւոն Փաչաճեան (59-րդ):

Գանձասար 2-0 արդիւնքով յաղթեց Արարատի, մինչ Փիւնիկ` Ուլիսի (3-1):

Բանանց միակն ըլլալով այս հանգրուանի մրցումներուն իր դաշտին վրայ պարտուեցաւ Իմփուլսէն` 3-2 արդիւնքով:

Ստորեւ` դասաւորումը.

ՄՐՑ.  Յ.    Հ.    Պ.    ԿԷՏ

1.- Շիրակ         28          18    5     5     59
2.- Միքա                28          18    4     6     58
3.- Իմփուլս        28          13    5     10    44
4.- Գանձասար     28          12    7     9     43
5.- Փիւնիկ         28          13    3     12    42
6.- Ուլիս                29          8     7     14    31
7.- Արարատ       29          6     3     20    21
8.- Բանանց        28          3     10    15    19

 

 

 

 

Share this Article
CATEGORIES