Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Շիրակ Առաջին` Երեք Կէտի Առաւելութեամբ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 30-րդ հանգրուանի մրցումները:
Շիրակ երեք կէտի առաւելութեամբ մնաց առաջին դիրքին վրայ` 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Արարատի: Մրցումին միակ կոլը նշանակեց Լամին Լի Եորօ (55-րդ):
2-րդ դիրքին վրայ գտնուող Միքա 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Իմփուլսի հետ:
Բանանց 2-0 արդիւնքով յաղթեց Փիւնիկի, մինչ Ուլիսի եւ Գանձասարի միջեւ վերջին ճակատումը աւարտեցաւ ճերմակ հաւասարութեամբ:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Շիրակ | 29 | 62 (50-28) |
| 2.- Միքա | 29 | 59 (46-31) |
| 3.- Իմփուլս | 29 | 45 (49-45) |
| 4.- Գանձասար | 29 | 44 (32-24) |
| 5.- Փիւնիկ | 29 | 42 (48-40) |
| 6.- Ուլիս | 30 | 32 (33-40) |
| 7.- Բանանց | 29 | 22 (30-45) |
| 8.- Արարատ | 30 | 21 (20-55) |
CATEGORIES Մարզական

