Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Սատաքայի 7-րդ Յաջորդական Յաղթանակը

Թրիփոլի Ֆայհա – Սատաքա մրցումէն

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանի մրցումները: Նշենք, որ ութ խումբեր կատարած են 7-ական մրցում:

Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Սատաքա արձանագրեց իր 7-րդ յաջորդական յաղթանակը եւ ապահովեց առաւելագոյն 21 կէտը` 9-2 արդիւնքով յաղթելէ ետք Թրիփոլի Ֆայհայի:

Յաղթական կազմէն կը բացակայէր բերդապահ Սագօ Էսքիճեան` ձեռքէն թեթեւօրէն վնասուածք ստանալուն պատճառով:

Պրուս Քաֆէ (2-րդ) 3-1 արդիւնքով յաղթեց Ժամհուրի, մինչ Սեն Ժոզեֆ (3-րդ)` Հատաֆի (7-2), իսկ այլ մրցումի մը, «Էյ. Եու. Սի. Ի.» (4-րդ) 6-3 արդիւնքով յաղթեց ներքին ապահովութեան ուժերու խումբին:

8-րդ հանգրուանը կ՛աւարտի չորեքշաբթի օր` «Էյ. Եու. Էս. Թի.» – Հալուսիէ մրցումով:

Ստորեւ` դասաւորումը.

ՄՐՑ.

ԿԷՏ

1.- Սատաքա 7 21 (69-12)
2.- Պրուս Քաֆէ 7 17 (29-20)
3.- Սեն Ժոզեֆ 7 16 (41-18)
4.- «Էյ. Եու. Սի. Ի.» 7 15 (27-20)
5.- Հատաֆ 8 11 (29-36)
6.- «Էյ. Եու. Էս. Թի.» 6 9 (35-21)
7.- Հալուսիէ 7 7 (33-42)
8.- Թրիփոլի Ֆայհա 7 7 (26-39)
9.- Ներքին ապահովութեան ուժեր 8 6 (39-57)
10.- Ժամհուր 7 4 (35-42)
11.- Օլ Սփորթց 7 0 (9-65)

 

Share this Article
CATEGORIES