«Չեմփիընզ Լիկ». Փարիզ Սեն Ժերմեն, Շալքէ, Մալակա Եւ Պորուսիա Տորթմունտ Գրաւեցին Իրենց Խմբակներուն Պարագլուխի Դիրքերը
Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ կատարուած Ա., Բ., Գ. եւ Դ. խմբակներուն մրցումները երէկ հասան իրենց աւարտին, երբ տեղի ունեցան վերջին ճակատումները:
Նոյնը պիտի ըլլայ նաեւ այսօր, երբ աւարտին նաեւ Ե., Զ., Է. եւ Ը. խմբակներուն մրցումները:
Յաջորդաբար առաջինէն չորրորդ խմբակներուն պարագլուխի դիրքերը գրաւեցին Փարիզ Սեն Ժերմեն, Շալքէ, Մալակա եւ Պորուսիա Տորթմունտ:
Անգլիոյ ախոյեան Մանչեսթըր Սիթի իր ձախող արդիւնքները շարունակելով դուրս մնաց եւրոպական մրցաշարքէն` առանց յաղթանակ մը նոյնիսկ արձանագրելու:
Յաղթանակ չյաջողեցան արձանագրել նաեւ Տինամօ Զաղրեպ եւ Մոնփելիէ:
Ինչ կը վերաբերի մնացեալ ութ յաղթական խումբերուն անոնք կը յստականան այսօր:
Ստորեւ կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |||
| Տինամօ Զաղրեպ – Տինամօ Քիեւ | 1-1 | ||
| Փարիզ Սեն Ժերմեն – Փորթօ | 2-1 | ||
|
Բ. ԽՄԲԱԿ |
|||
| Մոնփելիէ – Շալքէ | 1-1 | ||
| Օլիմփիաքոս – Արսենալ | 2-1 | ||
|
Գ. ԽՄԲԱԿ |
|||
| Ա. Սէ. Միլան – Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 0-1 | ||
| Մալակա – Անտըրլեխթ | 2-2 | ||
|
Դ. ԽՄԲԱԿ |
|||
| Պորուսիա Տորթմունտ – Մանչեսթըր Սիթի | 1-0 | ||
| Ռէալ Մատրիտ – Այաքս Ամսթերտամ | 4-1 |
Ստորեւ կու տանք այսօրուան մրցումներուն յայտագիրը (բոլորն ալ պիտի սկսին ժամը 21:45-ին` Պէյրութի ժամանակացոյցով).
Ե. ԽՄԲԱԿ
Չելսի – Նորտսժայելանտ
Շախտիոր Տոնեցք – Եուվենթուս
Զ. ԽՄԲԱԿ
Պայէրն Միւնիխ – ՊԱԹԷ Պորիսով
Լիլ – Վալենսիա
Է. ԽՄԲԱԿ
Պարսելոնա – Պենֆիքա
Սելթիք – Սպարտակ Մոսկուա
Ը. ԽՄԲԱԿ
Պրակա – Կալաթասարայ
Մանչեսթըր Եունայթըտ – Քլիւժ

