Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Սատաքա Հանդիսացաւ Երթի Ախոյեան` Արձանագրելէ Ետք Իր 10-րդ Յաջորդական Յաղթանակը

«Էյ. Եու. Էս. Թի.» – Սատաքա մրցումէն

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 11-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:

Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Սատաքա` մնալով ցարդ անպարտելի միակ խումբը, արձանագրեց իր 10-րդ յաջորդական յաղթանակը` 7-0 արդիւնքով պարտութեան մատնելով «Էյ. Եու. Էս. Թի.»-ն:

Սատաքա, որ այսպիսով հանդիսացաւ երթի ախոյեան, այս մրցումին ներկայացած էր ութ մարզիկով` նկատի ունենալով, որ անոր մարզիկներէն ոմանք վիրաւոր էին, իսկ ուրիշներ` կախակայուած:

Սեն Ժոզեֆ 4-3 արդիւնքով դժուարութեամբ յաղթեց «Էյ. Եու. Սի. Ի.»-ի, մինչ Պրուս Քաֆէ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Հատաֆի հետ:

Ֆայհա Թրիփոլի 6-3 արդիւնքով յաղթեց Հալուսիէի, մինչ Օլ Սփորթց կրեց իր 10-րդ յաջորդական պարտութիւնը` Ժամհուրէն (7-2):

Ստորեւ` երթի վերջնական դասաւորումը.

 

Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Սատաքա 10 0 0 93 13 30
2.- Սեն Ժոզեֆ 8 1 1 58 24 25
3.- Պրուս Քաֆէ 6 3 1 34 29 21
4.- _«Էյ. Եու. Սի. Ի.» 6 0 4 53 35 18
5.- Թրիփոլի Ֆիհաա 5 1 4 43 44 16
6.- «Էյ. Եու. Էս. Թի.» 5 0 5 31 34 15
7.- Հատաֆ 3 3 4 31 39 12
8.- Ժամհուր 3 1 6 46 57 10
9.- Հալուսիէ 2 1 7 40 61 7
10.- Ներքին Ապահովութեան ուժեր 2 0 8 46 69 6
11.- Օլ Սփորթց 0 0 10 14 14 0


 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )