Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները Եւ Դասաւորումը. Մանչեսթըր Եունայթըտ Վեց Կէտի Առաւելութեամբ` Առաջին

Նախորդ շաբաթավերջին եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ տեղի ունեցան բազմաթիւ ճակատումներ, սակայն ամէնէն ուշագրաւ եւ հետաքրքրական մրցումը տեղի ունեցաւ Անգլիոյ մէջ, ուր իրարու դէմ ճակատեցան Մանչեսթըր քաղաքի երկու կազմերը` Սիթի եւ Եունայթըտ:

Մարզիչ Ալեքս Ֆերկըսընի կազմը` Եունայթըտ, Մանչեսթըրի այս տերպիի մրցումին 3-2 արդիւնքով յաղթական դուրս գալով ամրապնդեց պարագլուխի իր դիրքը եւ վեց կէտի առաւելութիւն մը ունեցաւ նոյնինքն Սիթիի վրայ: Եունայթըտի յաղթանակի կոլը նշանակեց Ռոպին Վան Փերսի` մրցումին կորսուած վայրկեաններուն (92-րդ):

Իտալիոյ մէջ, Եուվենթուս յաղթանակ արձանագրելով ամրապնդեց պարագլուխի իր դիրքը: Իսկ Ինթեր Միլան` յաղթելէ ետք Նափոլիի, անկէ խլեց երկրորդ դիրքը:

Սպանիոյ, Գերմանիոյ եւ Ֆրանսայի մէջ եւս պարագլուխի դիրքերը գրաւողները յաղթանակ արձանագրեցին:

Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները եւ դասաւորումները.

ԱՆԳԼԻԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Արսենալ – Ուեսթ Պրոմուիչ 2-0
Ասթոն Վիլա – Սթոք Սիթի 0-0
Սաութհեմփթըն – Ռիտինկ 1-0
Սանտըրլենտ – Չելսի 1-3
Սուանզի – Նորուիչ 3-4
Ուիկըն – Քուինզ Փարք 2-2
Մանչեսթըր Սիթի – Մանչեսթըր Եունայթըտ 2-3
Էվըրթըն – Թոթենհամ 2-1
Ուեսթ Համ – Լիվըրփուլ 2-3

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Մանչեսթըր Եունայթըտ        39 (40-23)
2.- Մանչեսթըր Սիթի            33 (30-14)
3.- Չելսի                                  29 (28-17)
………………………………………………..
19.- Ռիտինկ                         9 (19-28)
20.- Քուինզ Փարք                    7 (13-29)

ՔԱԼՉԻՕ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Աթալանթա – Փարմա 2-1
Ա. Էս. Ռոմա – Ֆիորենթինա 4-2
Քալիարի – Քիեւօ 0-2
Փալերմօ – Եուվենթուս 0-1
Փեսքարա – Ճենովա 2-0
Սիենա – Քաթանիա 1-3
Թորինօ – Ա. Սէ. Միլան 2-4
Ինթեր Միլան – Նափոլի 2-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Եուվենթուս                       38 (33-10)
2.- Ինթեր Միլան                     34 (29-17)
3.- Նափոլի                          33 (29-14)
………………………………………………..
19.- Ճենովա                         12 (16-28)
20.- Սիենա                          11 (15-20)

ՍՊԱՆԻԱ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ռէալ Սոսիետատ – Կեթաֆէ 1-1
Էսփանիոլ – Սեւիլլա 2-2
Մալակա – Կրանատա 4-0
Ռէալ Վայատոլիտ – Ռէալ Մատրիտ 2-3
Օսասունա – Վալենսիա 0-1
Լեվանթէ – Մայորքա 4-0
Աթլեթիքօ Պիլպաօ – Սելթա Վիկօ 1-0
Աթլեթիքօ Մատրիտ – Տեփորթիւօ Քորունա 6-0
Ռէալ Պեթիս – Պարսելոնա 1-2

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պարսելոնա                             43 (50-17)
2.- Աթլեթիքօ Մատրիտ                37 (35-13)
3.- Ռէալ Մատրիտ                    32 (37-12)
………………………………………………..
19.- Էսփանիոլ                             11 (15-24)
20.- Տեփորթիւօ Քորունա         11 (21-37)

ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Օկզպուրկ – Պայէրն Միւնիխ 0-2
Պորուսիա Տորթմունտ – Վոլֆսպուրկ 2-3
Ֆրայպուրկ – Կրէօթըր Ֆուրթ 1-0
Նիւրեմպերկ – Ֆորթունա Տիւսելտոլֆ 2-0
Շթութկարթ – Շալքէ 3-1
Համպուրկ – Հոֆընհայմ 2-0
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Վերտըր Պրեմըն 4-1
Մէօնշընկլատպախ – Մայնց-05 2-0
Հանովըր-96 – Պայէր Լեւերքուզըն 3-2

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պայէրն Միւնիխ                    41 (43-6)
2.- Պայէր Լեւերքուզըն                 30 (30-22)
3.- Պորուսիա Տորթմունտ         27 (32-19)
…………………………………………………..
17.- Օկզպուրկ                             8 (11-28)
18.- Կրէօթըր Ֆուրթ             8 (10-27)

ՖՐԱՆՍԱ. 16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Փարիզ Սեն Ժերմեն – Էվիան 4-0
Թուլուզ – Պասթիա 0-0
Մոնփելիէ – Աժաքսիօ 3-0
Նանսի – Վալանսիեն 1-1
Ռենն – Պրեսթ 2-2
Սոշօ – Լիլ 1-1
Թրուա – Նիս 1-1
Ռեմ – Պորտօ 0-0
Մարսէյ – Լորիան 0-3
Սենթ Էթիեն – Լիոն 0-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Լիոն                                  34 (29-15)
2.- Փարիզ Սեն Ժերմեն                29 (28-12)
3.- Մարսէյ                          29 (20-19)
…………………………………………………
19.- Թրուա                          9 (17-33)
20.- Նանսի                          9 (11-27)

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )