Հեծելարշաւ. Լիբանանի Ախոյեանութիւն. Նեպիլ Թապպալ Հանդիսացաւ Լիբանանի Ախոյեան

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցաւ Լիբանանի հեծելարշաւի ախոյեանութեան Ա. հանգրուանի յետաձգուած մրցումը, որուն ընդհանուր երկարութիւնն էր 115 քմ:

Անոր ազդանշանը տրուեցաւ Թապարժայէն, ապա հեծելանւորդները ուղղուեցան Թրիփոլի եւ վերադարձան նոյն վայրը, ուր աւարտեցաւ անիկա «Քազինօ Տիւ Լիպան»-ին մօտ:

Մաան Լուպնան խումբի հեծելանւորդ Ապտալլա Արապ գրաւեց առաջին դիրքը` արձանագրելով 2 ժամ 54′ 59″ արդիւնք մը: Երկրորդ դիրքը գրաւեց Ապտալլա Արզ (Մաան Լուպնան), իսկ երրորդ դիրքը` Նեպիլ Թապպալ (Աթլեթիքօ Պէյրութ): Անոնք երկուքն ալ արձանագրեցին առաջինին արձանագրած արդիւնքը:

Ապահովելով ընդամէնը 52 կէտ, Թապպալ հանդիսացաւ Լիբանանի ախոյեան, իսկ անոր խումբը խմբային դասաւորման մէջ գրաւեց առաջին դիրքը:

Ստորեւ կու տանք հեծելանւորդներուն ընդհանուր դասաւորումը.

——————-ԿԷՏ

1.- Նեպիլ Թապպալ (Աթլեթիքօ Պէյրութ)  52
2.- Զահեր Հաժ (Աթլեթիքօ Պէյրութ)      49
3.- Եուսեֆ Նատեր (ՀՄԸՄ Պէյրութ)      41
4.- Սալահ Ռապպահ (ՀՄԸՄ Պէյրութ)    40
5.- Ապտալլա Արապ (Մաան Լուպնան)  33
Ապտալլա Արզ (Մաան Լուպնան)        33

Խմբային դասաւորում.

 ———–                                               ԿԷՏ

1.- Աթլեթիքօ Պէյրութ                        131
2.- ՀՄԸՄ Պէյրութ                           102
3.- Մաան Լուպնան                         94
4.- ՀՄԸՄ Անթիլիաս                   1

 

 

 

 

Share this Article
CATEGORIES