Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Այսօր Կը Սկսին Դարձի Մրցումները
Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան դարձի մրցումները կը սկսին այսօր, երբ տեղի կ՛ունենայ 12-րդ հանգրուանի բացման մրցումը` երեկոյեան ժամը 19:00-ին:
Դարձի մրցումներուն սկսումով պայքարը պիտի ըլլայ բաւական սուր` առաջնակարգ դիրքեր գրաւելու համար` նկատի ունենալով, որ անոնց աւարտէն ետք պիտի յստականան ֆայնըլ-ֆորի մրցումներուն իրենց տոմսերը ապահովող չորս խումբերուն անունները:
Թուաբանական հաշիւներով, եթէ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Սատաքա ապահոված է ֆայնըլ-ֆորի իր տոմսը, անդին կը մնան մնացեալ երեքը:
Ստորեւ` 12-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՈՒՐԲԱԹ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ | ||
| Հալուսիէ – Պրուս Քաֆէ | 19:00 | Նեպիհ Պըրրի համալիր | ||
| Թրիփոլի Ֆիհաա – Ներքին ապահովութեան ուժեր | 20:30 | Էմիլ Լահուտ | ||
| ՇԱԲԱԹ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||||
| Սեն Ժոզեֆ – Էյ. Եու. Էս. Թի. | 19:00 | Սեն Ժոզեֆ | ||
| Օլ Սփորթց – Սատաքա | 19:00 | Էմիլ Լահուտ | ||
| Հատաֆ – Ժամհուր | 21:00 | Էմիլ Լահուտ |
CATEGORIES Մարզական

