Սկովտիոյ Ֆութպոլի Ախոյեանութիւն. Սելթիք Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը
Սկովտիոյ ֆութպոլի «փրեմիեր լիկ»-ի ախոյեանութեան 22-րդ հանգրուանի մրցումներուն, Սելթիք 1-0 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Մատըրուելը, ամրապնդեց պարագլուխի իր դիրքը: Անիկա այժմ 9 կէտի առաւելութիւն մը ունի Ինվըրնըսի եւ Մատըրուելի վրայ, որոնք ունին 34-ական կէտ:
Նշենք, որ Ինվըրնըս 22-րդ հանգրուանին մրցում չկատարեց:
Վերջին դիրքին վրայ կը գտնուի Տանտի, որ ունի 12 կէտ:
Դասաւորման վիճակը այժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Յ | Հ. | Պ. | ԿԷՏ | |||
| 1.- Սելթիք | 13 | 4 | 4 | 43 | ||
| 2.- Ինվըրնըս | 8 | 10 | 3 | 34 | ||
| 3.- Մատըրուել | 9 | 7 | 6 | 34 | ||
| …………………………………. | ||||||
| 11.- Ռոս Քաունթի | 4 | 9 | 7 | 21 | ||
| 12.- Տանտի | 3 | 3 | 15 | 12 |
CATEGORIES Մարզական

