Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Սատաքայի 15-րդ Յաջորդական Յաղթանակը

Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 16-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, Սատաքա ամրապնդեց պարագլուխի իր դիրքը, երբ 8-2 արդիւնքով պարտութեան մատնեց «Էյ. Եու. Սի. Ի.»-ն: Սատաքա, որ այսպիսով արձանագրեց իր 15-րդ յաջորդական յաղթանակը (բոլոր խումբերն ալ մրցում մը նուազ կատարած են), իր եւ երկրորդ դիրքը գրաւող Սեն Ժոզեֆի միջեւ կէտերու տարբերութիւնը բարձրացուց 11-ի` նկատի ունենալով, որ վերջինս 7-4 արդիւնքով պարտութիւն մը կրեց Պրուս Քաֆէէն (3-րդ):

Ֆայհա Թրիփոլի, 3-2 արդիւնքով յաղթելով «Էյ. Եու. Էս. Թի.»-ին, ամրապնդեց իր 4-րդ դիրքը:

Մնացեալ մրցումներուն Հալուսիէ 7-3 արդիւնքով յաղթեց Հատաֆի, իսկ ներքին ապահովութեան ուժերու խումբը` Օլ Սփորթցի (6-0): Նշենք, որ վերջինս ցարդ չէ յաջողած յաղթանակ արձանագրել:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

ՄՐՑ. Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Սատաքա 15 15 0 0 139 25 45
2.- Սեն Ժոզեֆ 14 11 1 2 71 34 34
3.- Պրուս Քաֆէ 14 9 3 2 58 40 30
4.- Ֆայհա Թրիփոլի 14 8 1 5 64 58 25
5.- «Էյ. Եու. Սի.  Ի.» 14 7 0 7 70 61 21
6.- «Էյ. Եու. Էս. Թի.» 14 7 0 7 39 41 21
7.- Հալուսիէ 15 6 1 8 75 81 19
8.- Ժամհուր 15 5 1 9 73 89 16
9.- Հատաֆ 15 4 3 8 46 62 15
10.- Ներքին ապահովութեան ուժեր 15 3 0 12 64 104 9
11.- Օլ Սփորթց 15 0 0 15 20 124 0

 

Ստորեւ կու տանք 17-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.

ԵՐԵՔՇԱԲԹԻ, 8 ՅՈՒՆՈՒԱՐ        ԺԱՄ   ԴԱՇՏ
Պրուս Քաֆէ – Ֆայհա Թրիփոլի 19:00 Էմիլ Լահուտ
Հալուսիէ – «Էյ. Եու. Էս. Թի.» 19:30 Նեպիհ Պըրրիի համալիր
 

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 9 ՅՈՒՆՈՒԱՐ

Ներքին ապահովութեան ուժեր – Հատաֆ 18:00 Սատ
Սատաքա – Սեն Ժոզեֆ 19:30 Սատաքա
«Էյ. Եու. Սի. Ի.» – Օլ Սփորթց 20:30 Էմիլ Լահուտ

 

 

Share this Article
CATEGORIES