«Լա Լիկա». Ցարդ Անպարտելի Պարսելոնա` 11 Կէտի Առաւելութեամբ Առաջին
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան («Լա լիկա») 18-րդ եւ երթի նախավերջին հանգրուանի մրցումները:
Ցարդ անպարտելի Պարսելոնա ամրապնդեց պարագլուխի իր դիրքը, երբ արձանագրեց տարեշրջանի իր 17-րդ յաղթանակը` 4-0 արդիւնքով յաղթելէ ետք Էսփանիոլի:
Անիկա իր արձանագրած այս յաղթանակէն ետք 11 կէտի առաւելութիւն մը ունեցաւ 2-րդ դիրքին վրայ գտնուող Աթլեթիքօ Մատրիտի վրայ, որ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Մայորքայի դաշտին վրայ:
Ռէալ Մատրիտ (3-րդ), որ այժմ 16 կէտով ետ կը մնայ Պարսելոնայէն, 4-3 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Ռէալ Սոսիետատին:
Յաջորդաբար երկրորդ մրցումն ըլլալով, Ռէալ Մատրիտի մարզիչ Ժոզէ Մուրինիօ իբրեւ պահեստի մարզիկ նկատի առած էր բերդապահ Իքեր Քասիասը: Սակայն վերջինս դաշտ ներկայացաւ, երբ հիմնական բերդապահ Ատան կարմիր քարտ մը ստացաւ:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
Ռէալ Սարակոսա – Ռէալ Պեթիս 1-2
Լեվանթէ – Աթլեթիքօ Պիլպաօ 3-1
Կրանատա – Վալենսիա 1-2
Տեփորթիւօ Քորունա – Մալակա 1-0
Սեւիլլա – Օսասունա 1-0
Սելթա Վիկօ – Ռէալ Վայատոլիտ 3-1
Ռէալ Մատրիտ – Ռէալ Սոսիետատ 4-3
Պարսելոնա – Էսփանիոլ 4-0
Մայորքա – Աթլեթիքօ Մատրիտ 1-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | ||||||
1.- Պարսելոնա | 52 (61-19) | ||||||
2.- Աթլեթիքօ Մատրիտ | 41 (38-18) | ||||||
3.- Ռէալ Մատրիտ | 36 (45-20) | ||||||
4.- Մալակա | 31 (28-13) | ||||||
5.- Ռէալ Պեթիս | 31 (28-29) | ||||||
……………………… | |||||||
18.- Էսփանիոլ | 15 (19-30) | ||||||
19.- Տեփորթիւօ Քորունա | 15 (22-39) | ||||||
20.- Օսասունա | 14 (14-20) |