Մեսսի Եւ Ռոնալտօ Դարձեալ Լաւագոյններուն Կարգին` Եու. Է. Էֆ. Ա.ի 2012-ի Խորհրդանշական Հաւաքականին Մէջ

Եու. Է. Էֆ. Ա.ի պաշտօնական կայքէջը հրապարակեց 2012-ի խորհրդանշական հաւաքականը` տեղի ունեցած քուէարկութենէն ետք, որուն իրենց մասնակցութիւնը բերին աշխարհի տարածքէն 5,3 միլիոն ֆութպոլասէրներ:

Այդ հաւաքականին մաս կը կազմեն Լիոնել Մեսսի եւ Քրիսթիանօ Ռոնալտօ, որոնք դարձեալ կը հանդիսանան լաւագոյններուն կարգին:

Ստորեւ այդ հաւաքականին մաս կազմած ֆութպոլիստներուն անունները.

ԲԵՐԴԱՊԱՀ.- Իքեր Քասիաս (Ռէալ Մատրիտ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Սերճիօ Ռամոս (Ռէալ Մատրիտ), Ժերար Փիքէ (Պարսելոնա), Թիակօ Սիլվա (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Ֆիլիփ Լահմ (Պայէրն Միւնիխ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Անտրես Ինիեսթա, Զաւի Հերնանտեզ (Պարսելոնա), Անտրէա Փիրլօ (Եուվենթուս) եւ Մեսութ Էօզիլ (Ռէալ Մատրիտ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Լիոնել Մեսսի (Պարսելոնա) եւ Քրիսթիանօ Ռոնալտօ (Ռէալ Մատրիտ):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )