Ըստ IFFHS-ի Մարքուս Մերք` 21-րդ Դարու Լաւագոյն Իրաւարարը
Ֆութպոլի պատմութեան եւ վիճակագրութեան ֆետերասիոնը (IFFHS) 21-րդ դարու լաւագոյն իրաւարարը ընտրեց գերմանացի Մարքուս Մերքը:
«Արմենփրես» լրատու գործակալութեան համաձայն, գերմանացին ստացաւ 135 ձայն: 2-րդ դիրքը 108 ձայնով գրաւեց ուրուկուէյցի Խորխէ Լուսի Լարիոնտա, իսկ 3-րդ դիրքը` քոլոմպիացի Օսքար Խուլիան Լուիս (104 ձայն):
Լաւագոյն տասնեակին մէջ են Ֆրանք տը Պլեքեր (Պելճիքա), Հաուըրտ Ուեպ (Անգլիա), Մասսիմօ Պուսաքքա (Զուիցերիա), Լուպոս Միշել (Սլովենիա), Փիերլուիճի Քոլինա (Իտալիա), Ռոպերթօ Ռոզեթթի (Իտալիա) եւ Քիմ Միլթըն Նիլսըն (Դանիա):
Նշենք, որ ազգութեամբ գերմանացի Մերք սուլած է 2002-ի Մոնտիալի քանի մը մրցում, ինչպէս նաեւ Եուրօ-2014-ի եւ 2016-ի Մոնտիալի զտումի կարգ մը մրցումներ:
CATEGORIES Մարզական

