Յայտարարութիւն
Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը ողջունում է ջաւախքցի գործիչ Վահագն Չախալեանի համաներմամբ ազատ արձակման փաստը:
Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը գոհունակութիւն է յայտնում, որ Վրաստանում մթնոլորտը փոխւում է եւ քաղաքական հաշուարկներով բանտարկուած կամ հետապնդման մէջ գտնուող հայազգիներ ազատ են արձակւում:
Նախորդ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը հակասում էր ժողովրդավարութեան սկզբունքներին եւ առկայ էին մարդու իրաւունքների կոպիտ խախտման բազմաթիւ դէպքեր:
Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը յոյս է յայտնում, որ նման բարեփոխումները կը շարունակուեն եւ Վրաստանի հայութեան, յատկապէս Ջաւախքի հայութեան առջեւ ծառացած բազմակողմանի խնդիրները կը լուծուեն:
ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 յունուար, 2013

