Փինկ Փոնկ. Աշխարհի Ախոյեանութիւն (Փարիզ). 12-Էն Պիտի Ընտրուին 6-ը

Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնը պաշտօնական հաղորդագրութեան մը մէջ նշեց, որ յառաջիկայ 5-6 մարտին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի պիտի ունենան փինկ փոնկի աշխարհի ախոյեանութեան զտումի մրցումները: Աւարտական մրցումները պիտի կատարուին Փարիզի մէջ` 13-20 մայիս 2013-ին:

Ըստ միջազգային ֆետերասիոնին օրէնքներուն, զտումի այդ մրցումներուն իրենց մասնակցութիւնը կրնան բերել տղոց եւ աղջկանց ընդհանուր դասաւորման առաջին վեց դիրքերը գրաւող մարզիկները, որոնցմէ վեցը (3 տղաք եւ 3 աղջիկներ), պիտի ապահովեն Փարիզի իրենց տոմսը: Փարիզի մէջ տեղի պիտի ունենան անհատական եւ զոյգի մրցումներ:

Ստորեւ այդ 12 մարզիկները` ըստ իրենց գրաւած դիրքերուն.

ՏՂԱՔ

1.- Մոհամետ Հապաշ (Ռիատի Պէյրութ)
2.- Ժոզեֆ Շալհուպ (Ռիատի Պէյրութ)
3.- Ուսամա Հոմսի (Ռիատի Պէյրութ)
4.- Մալեք Թաուիլ (Անդրանիկ Պէյրութ)
5.- Աւօ Մումջողլեան (ՀՄԸՄ Պէյրութ)
6.- Ահմետ Հիւսէյն Հարպ (Լիբանանեան բանակ)

ԱՂՋԻԿՆԵՐ

1.- Նոել Քէշիշեան (ՀՄԸՄ Պէյրութ)
2.- Ռիթա Պըսէյպես (Անդրանիկ Պէյրութ)
3.- Դուին Մումջողլեան (ՀՄԸՄ Պէյրութ)
4.- Լարա Քեչեպաշեան (ՀՄԸՄ Պէյրութ)
5.- Մէյսա Պըսէյպես (Անդրանիկ Պէյրութ)
6.- Հալա Ուըհպի (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա)

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )