Թենիս. Նալպանտեան 15 Դիրքի Ոստում Մը Արձանագրեց

Երէկ` երկուշաբթի, 18 փետրուարին, թենիսի միջազգային ֆետերասիոնը հրապարակեց տղոց եւ աղջկանց աշխարհի նոր ընդհանուր դասաւորումը:

Արժանթինահայ Դաւիթ Նալպանտեան, որ նախորդ շաբաթավերջին Պրազիլի թենիսի բաց մրցաշարքին հասաւ աւարտական հանգրուան, սակայն պարտուեցաւ սպանացի Ռաֆայէլ Նատալէն, 15 դիրքի ոստում մը արձանագրելով այժմ 655 կէտով կը գրաւէ 78-րդ դիրքը:

Պարագլուխի դիրքին վրայ կը գտնուի սերպ Նովաք Տիոքովիչ (12,960 կէտ), երկրորդ դիրքին վրայ` զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր (9855), իսկ երրորդ դիրքին վրայ` անգլիացի Էնտի Միւրէյ (8480):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )