Փինկ Փոնկ. Փոքրերու Գարնանային Մրցաշարք. Քրիսթիան Աթիէ ՀՄԸՄ Ժունիէի Ապահովեց Տղոց Տիտղոսը

Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) սկսաւ փինկ փոնկի փոքրերու գարնանային մրցաշարքը` մասնակցութեամբ 180 երկսեռ խաղացողներու` տարբեր դասակարգերու մէջ:

Բաւական տպաւորիչ արդիւնքներ արձանագրելով` տղոց փոքրերու մրցաշարքի տիտղոսին տիրացաւ ՀՄԸՄ Ժունիէի մաս կազմող Քրիսթիան Աթիէ, որ աւարտականին յաղթեց Հասան Շըպիպի (Պարաղեմ Նապաթիէ)` 3-0 արդիւնքով (12-10, 11-9 եւ 11-9): Երրորդ դիրքի մրցումին, Ալի Հարպ (Պարաղեմ Նապաթիէ) յաղթեց Ռայան Հուրանիի (ՀՄԸՄ Պէյրութ):

Ինչ կը վերաբերի աղջկանց փոքրերու մրցաշարքին, տիտղոսին տիրացաւ Լեթիսիա Հարպ (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա), որ աւարտականին 3-0 արդիւնքով (11-7, 11-5 եւ 11-3) յաղթեց Լիա Ասսաֆի (Մոն լա Սալ): Իսկ երրորդ դիրքի մրցումին, Սարա Ռապպահ (Պարաղեմ Նապաթիէ) յաղթեց Ճենիֆըր Խայյաթի (ՀՄԸՄ Պէյրութ):

Աւարտին, Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնի նախագահ եւ Լիբանանի ողիմպիական կոմիտէի անդամ Սելիմ Հաժ Նիքոլա կատարեց մրցանակաբաշխութիւնը:

Share this Article
CATEGORIES