Օպամա Կը Շնորհաւորէ Նախագահ Սարգսեանը
Անցեալ շաբաթավերջին Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամա շնորհաւորական ուղերձ յղեց նախագահ Սերժ Սարգսեանին` անոր վերընտրութեան առիթով:
Ուղերձին մէջ մասնաւորաբար կը նշուի:
Յարգելի՛ պարոն նախագահ,
Ցանկանում եմ շնորհաւորել ձեզ Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնում վերընտրուելու կապակցութեամբ: Ակնկալում եմ, որ մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը, քանի որ մենք երկուսս էլ սկսում ենք մեր պաշտօնավարման երկրորդ շրջանը:
Շարժուելով առաջ` կը ցանկանայի հիմնուել մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ գոյութիւն ունեցող ամուր կապերի վրայ եւ առաւել ընդլայնել մեր գործընկերութիւնը: Մենք մեծապէս յանձնառու ենք նպաստելու Հայաստանի զարգացմանը եւ ակնկալում ենք, որ դուք ձեր առաջնորդութեամբ առաջ կը տանէք ժողովրդավարութեան ամրապնդման եւ տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը, ինչը հնարաւորութիւններ կ՛ընձեռի թէ՛ Հայաստանի ժողովուրդի եւ թէ՛ ամերիկացիների համար, որոնք ակնկալում են ներդրում ունենալ նշանակալի ներուժ ունեցող արժէքաւոր գործընկերոջ երկրում: Մենք կը շարունակենք մեծապէս աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դէպի կարգաւորում, ինչը կ՛ապահովի յարատեւ խաղաղութիւն եւ անվտանգութիւն: Ցանկանում ենք նաեւ շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական յարաբերութիւնների հնարաւոր կարգաւորումը:
Ձեր վերընտրուելը հնարաւորութիւններ է ընձեռում մեր երկու երկրների յարաբերութիւններն առաջ մղելու համար եւ ձեր ժառանգութեան ստեղծմանը` որպէս առաջնորդի, որը խորացնում է Հայաստանում բարեփոխումները եւ առաջ տանում խաղաղութեան գործը ձեր ազգի եւ ձեր տարածաշրջանի ժողովուրդների համար:
Վստահ եղէք, որ Միացեալ Նահանգները, որպէս Հայաստանի մշտական բարեկամ եւ գործընկեր, ձեր կողքին է այս վեհ նպատակներին հասնելու գործում: