Ցաւակցագիր

Խոր վշտով ընդունեցինք հայ կերպարուեստի կաղնու` Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական նկարիչ Յակոբ Յակոբեանի կորստեան լուրը: Արուեստագէտ, ում ճակատագիրը մեր ժողովրդի պատմութեան խտացումն էր` գաղթականութիւն, հայրենադարձութիւն, անցնող գրեթէ մէկ հարիւրամեակի վերապրում: Մարդ, ում կտաւներում, իր վերապրած կեանքի նման խտացուած էր մեր ժողովուրդն ու Հայաստանը: Մինչեւ վերջ էլ նա իր հայրենիքի ճակատագրով ապրողն էր: Նրա գործը, նորա քաղաքացիական կեցուածքը ուսուցանող էր շատերին:

Ցաւակցում ենք բոլորիս` հարազատներին, աշակերտներն ու նրա գնահատողներին:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Share this Article
CATEGORIES