ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. – ՊՈՐՈՒՍԻԱ ՏՈՐԹՄՈՒՆՏ ՍՏԱՑԱՒ ԻՐ ՏԻՏՂՈՍԸ. – ԱՅՆԹՐԱԽԹ ՖՐԱՆՔՖՈՐԹ ԵՒ ԶԱՆՔԹ ՓԱՈՒԼԻ ՓՈԽԱԴՐՈՒԵՑԱՆ Բ. ԴԱՍԱԿԱՐԳ

Պունտըսլիկայի ախոյեան Պորուսիա Տորթմունտի կազմը

Շաբաթ, 14 մայիսին աւարտեցաւ Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութիւնը (Պունտըսլիկա), երբ տեղի ունեցան 34-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:

Արդէն իսկ ախոյեան հանդիսացած Պորուսիա Տորթմունտ 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Այնթրախթ Ֆրանքֆորթի, տարեշրջանը աւարտեց 75 կէտով: Փոխախոյեան հանդիսացաւ Պայէր Լեւերքուզըն, իսկ երրորդ` Պայէրն Միւնիխ: Վերջինս պիտի մասնակցի «Չեմփիընզ Լիկ»ի զտումի մրցաշարքին, Հանովըր-96 եւ Մայնց-05 պիտի մասնակցին «Եուրոփա Լիկ»ին:

Այնթրախթ Ֆրանքֆորթ (17-րդ) եւ Զանքթ Փաուլի (18-րդ) փոխադրուեցան Բ. դասակարգ, մինչ Պորուսիա Մէօնշընկլատպախ (16-րդ) փլէյ-օֆի մրցում պիտի կատարէ:

 

Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը.

————————————ԿԷՏ

1.- Պորուսիա Տորթմունտ   75 (67-22)
2.- Պայէր Լեւերքուզըն           68 (64-44)
3.- Պայէրն Միւնիխ              65 (81-40)
4.- Հանովըր-96                60 (49-45)
5.- Մայնց-05                        58 (52-39)
6.- Նիւրեմպերկ                 47 (47-45)
7.- Քայզըրսլաութըրն       46 (48-51)
8.- Համպուրկ                        45 (46-52)
9.- Ֆրայպուրկ                  44 (41-50)
10.- Քէօլն                     44 (47-62)
11.- Հոֆընհայմ                 43 (50-50)
12.- Շթութկարթ                42 (60-59)
13.- Վերտըր Պրեմըն            41 (47-61)
14.- Շալքէ                     40 (38-44)
15.- Վոլֆսպուրկ                38 (43-38)
16.- Պորուսիա Մէօնշընկլատպախ  36 (48-65)
17.- Այնթրախթ Ֆրանքֆորթ 34 (31-49)
18.- Զանքթ Փաուլի             29 (35-68)

Share this Article
CATEGORIES