Ճատրակ. Արոնեանի Այսօրուան Մրցակիցը` Կրիսչուք
Ճատրակի աշխարհի տիտղոսին համար տոմս մը ապահովելու նպատակով իրարու դէմ պայքար մղող ութ կրանտմասթըրներուն համար երէկ` ուրբաթ, 22 մարտը հանգիստի օր էր:
Այսօր, հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան իրեն մրցակից պիտի ունենայ Ալեքսանտր Կրիսչուքը (Ռուսիա), որ ունի 2,5 կէտ: Արոնեան որ ունի 4,5 կէտ, նորվեկիացի Մակնիւս Քարլսընի հետ կը բաժնէ առաջին դիրքը:
Նշենք, որ նախանցեալ օր հայրենի վարպետը 6-րդ հանգրուանի մրցումներուն թէեւ կը մրցէր սեւ քարերով, սակայն շուրջ վեց ժամ տեւած ճակատումէ մը ետք 54-րդ շարժումին յաղթեց ազրպէյճանցի Թէյմուր Ռաճապովի:
Մրցաշարքը կ՛աւարտի յառաջիկայ 1 ապրիլին: 18 եւ 22 մարտին նման հանգիստի օրեր են նաեւ 26 եւ 30 մարտը:
Ստորեւ դասաւորումը` 6-րդ հանգրուանի ճակատումներէն ետք.
| ԿԷՏ | |
| 1.- Մակնիւս Քարլսըն | 4,5 |
| 2.- Լեւոն Արոնեան | 4,5 |
| 3.- Վլատիմիր Քրամնիք | 3 |
| 4.- Փիթըր Սվիտլեր | 3 |
| 5.- Ալեքսանտր Կրիսչուք | 2,5 |
| 6.- Թէյմուր Ռաճապով | 2,5 |
| 7.- Վասիլի Իվանչուք | 2 |
| 8.- Պորիս Կելֆանտ | 2 |
CATEGORIES Մարզական

