2014-ի Մոնտիալ. Հարաւային Ամերիկայի Գօտի. Վենեզուելա Առաջին Անգամ Ըլլալով Կրնայ Մասնակցիլ Մոնտիալին
Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ տեղի ունեցած 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքի 11-րդ հանգրուանի մրցումներուն, Վենեզուելա 1-0 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Քոլոմպիան` Փուերթօ Օրտազի մէջ, մեծ յոյս ունեցաւ առաջին անգամ ըլլալով մասնակցելու Մոնտիալին:
Իր արձանագրած այս յաղթանակին շնորհիւ անիկա Չիլիի (4-րդ) նման ունեցաւ 15 կէտ, սակայն կոլ-էվըրէյճի տարբերութեամբ կը գրաւէ 5-րդ դիրքը:
Նշենք, որ առաջին չորս դիրքերը գրաւողները կ՛ապահովեն Պրազիլի իրենց տոմսը, մինչ 5-րդ դիրքը գրաւողը, երթուդարձի դրութեամբ փլէյ-օֆի մրցում կը կատարէ ասիական խումբի մը դէմ:
Ծովու մակերեսէն 4000 մեթր բարձրութեան վրայ գտնուող Լա Փազի մէջ Արժանթին 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Պոլիվիոյ հետ:
Քուիթոյի մէջ Էքուատոր 4-1 արդիւնքով պարտութեան մատնեց Քոլոմպիան, մինչ Սանթիակոյի մէջ Չիլի` Ուրուկուէյը (2-0): Փերու մրցում չկատարեց:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
| ՄՐՑ. | Յ.— | Հ.— | Պ.— | ՆՇ.— | ՍՏ.— | ԿԷՏ— | |||||||||
| 1.- Արժանթին | 11 | 7 | 3 | 1 | 24 | 8 | 24 | ||||||||
| 2.- Էքուատոր | 10 | 6 | 2 | 2 | 16 | 10 | 20 | ||||||||
| 3.- Քոլոմպիա | 10 | 6 | 1 | 3 | 19 | 7 | 19 | ||||||||
| 4.- Չիլի | 11 | 5 | 0 | 6 | 16 | 19 | 15 | ||||||||
| 5.- Վենեզուելա | 11 | 4 | 3 | 4 | 9 | 12 | 15 | ||||||||
| 6.- Ուրուկուէյ | 11 | 3 | 4 | 4 | 17 | 21 | 13 | ||||||||
| 7.- Փերու | 10 | 3 | 2 | 5 | 11 | 15 | 11 | ||||||||
| 8.- Պոլիվիա | 11 | 2 | 3 | 6 | 13 | 20 | 9 | ||||||||
| 9.- Փարակուէյ | 11 | 2 | 2 | 7 | 8 | 21 | 8 |

