Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը ողջոյնի իր խօսքը ըսաւ Լիբանանի ֆութպոլի ազգային խումբին, որ բաւական տպաւորիչ մրցում մը կատարեց Ուզպեքիստանի դէմ տեղի ունեցած 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին գծով, թէեւ 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց:
Ֆետերասիոնը հրապարակեց Ասիոյ ֆութսալի ակումբներու ախոյեանութեան մրցումներուն յայտագիրը, որ տեղի պիտի ունենայ 19-24 ապրիլին` Մալեզիոյ մէջ: Այս ախոյեանութեան բնականաբար պիտի մասնակցի Լիբանանի ախոյեան Սատաքա:
Վաւերացուեցան, Բ. դասակարգի ախոյեանութեան փլէյ-օֆի մրցումներուն արդիւնքները, որոնց լոյսին տակ Իսլահ Պըրժ Շիմալի, Ֆաժըր Արապսալիմ, ՀՄՄ եւ Իրշատ փոխադրուեցան Գ. դասակարգ:
Փլէյ-օֆի այդ մրցումներէն ետք դասաւորումը պարզեց հետեւեալ պատկերը.
| Յ.…. | Հ... | Պ.… | ՆՇ. … | ՍՏ. .. | ԿԷՏ .. |
||||
| 1.- Նեպի Շիթ | 3 | 1 | 0 | 10 | 5 | 10 | |||
| 2.- Ռիատա Ուալ Ատապ | 1 | 3 | 0 | 7 | 5 | 6 | |||
| 3.- Իսլահ Պըրժ Շիմալի | 1 | 2 | 1 | 4 | 4 | 5 | |||
| 4.- Ֆաժըր Արապսալիմ | 1 | 2 | 1 | 6 | 7 | 5 | |||
| 5.- ՀՄՄ | 0 | 0 | 4 | 4 | 10 | 0 |
Ֆետերասիոնը վաւերացուց արդիւնքները Լիբանանի ֆութպոլի կրտսերներու ախոյեանութեան 4-րդ եւ 5-րդ հանգրուանի մրցումներուն, որոնցմէ առաջինին ՀՄԸՄ Պէյրութ (Ա. խմբակ) 4-3 արդիւնքով յաղթեց Շապապ Ղազիէի, մինչ երկրորդին 2-0 արդիւնքով պարտուեցաւ Աթլեթիքօ Պէյրութէն:

