Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Շիրակ Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 35-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Շիրակ ամրապնդեց իր դիրքը` 4-3 արդիւնքով յաղթելով Իմփուլսի: Անիկա այժմ չորս կէտի առաւելութիւն մը ունի Միքայի վրայ (2-րդ), որ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Գանձասարէն:
Ուլիս – Բանանց մրցումը աւարտեցաւ 0-0 արդիւնքով, մինչ Փիւնիկ 3-1 արդիւնքով յաղթեց Արարատի:
Ստորեւ` դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | ||||
| 1.- Շիրակ | 22 | 7 | 6 | 60 | 35 | 73 | |||
| 2.- Միքա | 21 | 6 | 8 | 52 | 36 | 69 | |||
| 3.- Գանձասար | 15 | 10 | 10 | 39 | 30 | 55 | |||
| 4.- Փիւնիկ | 17 | 4 | 14 | 59 | 46 | 55 | |||
| 5.- Իմփուլս | 15 | 6 | 14 | 60 | 55 | 54 | |||
| 6.- Ուլիս | 9 | 9 | 17 | 34 | 45 | 36 | |||
| 7.- Բանանց | 4 | 14 | 17 | 33 | 52 | 26 | |||
| 8.- Արարատ | 7 | 4 | 24 | 22 | 60 | 25 |
CATEGORIES Մարզական


