Փինկ Փոնկ. Լիբանանի Բաժակի Մրցաշարք. Դուին Մումջողլեան Տիրացաւ Տիտղոսին

Դուին Մումջողլեան (ձախին) եւ Ռաշիտ Պըպպօ

Նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցաւ լիբանանեան փինկ փոնկի տղոց եւ աղջկանց բաժակի մրցաշարքը:

Աղջկանց տիտղոսին տիրացաւ ՀՄԸՄ Պէյրութի մաս կազմող Դուին Մումջողլեան, որ աւարտականին 3-1 արդիւնքով (11-8, 9-11, 11-5 եւ 11-7) պարտութեան մատնեց Անդրանիկ Պէյրութի մաս կազմող Ռիթա Պըսէյպեսը: Երրորդ դիրքը գրաւեց Մէյսա Պըսէյպես (Անդրանիկ Պէյրութ):

Ինչ կը վերաբերի տղոց մրցաշարքին, Ռաշիտ Պըպպօ (Ռիատի Պէյրութ) հանդիսացաւ առաջին` 3-2 արդիւնքով քիչ մը դժուարութեամբ յաղթելով իր խմբակիցին` Ժոզեֆ Շալհուպի (11-7, 10-12, 8-11, 11-7 եւ 11-6):

Երրորդ դիրքը գրաւեց ՀՄԸՄ Պէյրութի մաս կազմող Աւօ Մումջողլեան:

Աւարտին Լիբանանի ողիմպիական կոմիտէի անդամ, Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնի նախագահ Սելիմ Հաժ Նիքոլա կատարեց մրցանակաբաշխութիւնը` ներկայութեամբ ֆետերասիոնին անդամներուն:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )