Ճատրակի Մրցաշարք` Ռուսիոյ Մշակութային Կեդրոնին Մէջ. Հրակ Լախեան` Առաջին. Հրայր Գասպաեան Եւ Ճիօ Գալուստ` Երկրորդ. Նանօր Առնելեան` Երրորդ

Ձախէն աջ` Հրայր Գասապեան, Հրակ Լախեան, Նանօր Առնելեան եւ Ճիօ Գալուստ

Հովանաւորութեամբ Ռուսիոյ մշակութային կեդրոնին եւ հսկողութեամբ Լիբանանի ճատրակի ֆետերասիոնին, երէկ` կիրակի, 12 մայիսին, վերոնշեալ կեդրոնին մէջ (Վերտան) տեղի ունեցաւ ճատրակի միօրեայ մրցաշարք մը` մասնակցութեամբ շուրջ 50 երկսեռ ճատրակ խաղացողներու:

Տեղի ունեցան հինգ դասակարգի մրցումներ (8, 10, 12, 14 եւ 18), բոլորն ալ` հինգ հանգրուանով:

10 տարեկանէն վար Հրակ Լախեան, ապահովելով առաւելագոյն 5 կէտը, հանդիսացաւ առաջին: Անոր ետին 2-րդ դիրքը 4 կէտով գրաւեց Հրայր Գասապեան, իսկ Նանօր Առնելեան ապահովելով 3 կէտ հանդիսացաւ երրորդ:

12 տարեկանէն վար Ճիօ Գալուստ, ապահովելով 4 կէտ, հանդիսացաւ երկրորդ:

Լիբանանի ճատրակի ֆետերասիոնի անդամ Հիւսէյն Համմուտ մրցաշարքի աւարտին տեղի ունեցած մրցանակաբաշխութեան յայտնեց, որ մրցաշարքը ընթացաւ բաւական լաւ ձեւով, մանաւանդ որ անոր իրենց մասնակցութիւնը բերին Լիբանանի ախոյեաններ:

Նշենք, որ Հրակ Լախեան, Նանօր Առնելեան (10 տարեկանէն վար) եւ Ճիօ Գալուստ (12 տարեկանէն վար) Լիբանանի ախոյեան են, մինչ Հրայր Գասապեան հանդիսացած է երրորդ (10 տարեկանէն վար):

Յայտնենք, որ Հրակ Լախեան եւ Հրայր Գասապեան Ճեմարանի աշակերտներ են, իսկ Ճիօ Գալուստ եւ Նանօր Առնելեան` Մեսրոպեանի:

Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.

8 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ                   ԿԷՏ

1.- Մոհամետ Ժաուիշ                        5
2.- Մոհամետ Ֆարհաթ                 4
3.- Մարք Շարթունի                   3

10 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ

1.- Հրակ Լախեան                    5
2.- Հրայր Գասապեան                 4
3.- Նանօր Առնելեան                  3

12 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ

1.- Ժաուատ Ֆարհաթ                        5
2.- Ճիօ Գալուստ                           4
3.- Մոհամետ Ֆարհաթ                       3

14 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ

1.- Ապտել Լաթիֆ Հասան              5
3.- Ժըրժի Հատտատ                   3
3.- Այյատ Ֆարհաթ                    3
3.- Հատի Ֆարհաթ                    3

18 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ

1.- Իպրահիմ Շահրուր                 5
2.- Քարիմ Համաուի                   3,5
3.- Մոհամետ Շահրուր                 3

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )