Լիբանանի Ֆութպոլի Բաժակի Մրցաշարք. Սաֆա Եւ Շապապ Սահել Ապահովեցին Աւարտականի Իրենց Տոմսերը

Սաֆայի կազմը

Երէկ` չորեքշաբթի, 15 մայիսին, տեղի ունեցան Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի կիսաւարտական մրցումները:

Անոնց արդիւնքներուն լոյսին տակ, Սաֆա եւ Շապապ Սահել ապահովեցին աւարտականի իրենց տոմսերը:

Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ Սաֆա 2-0 արդիւնքով յաղթեց Թատամոն Սուրի: 12-րդ վայրկեանին Ռոնի Ազար նշանակեց առաջին կոլը, իսկ 83-րդ վայրկեանին Նուր Մանսուր փենալթիով նշանակեց Սաֆայի երկրորդ կոլը:

Պէյրութի քաղաքապետարանի դաշտին վրայ Շապապ Սահել 3-2 արդիւնքով յաղթեց Ախա Ահլի Ալէյին:

Սահելի մարզիկները

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )