Յայտարարութիւն
Հայաստանի Հանրապետութեան կրթութեան ու գիտութեան նախարարութիւնը Հայաստանի կրթօճախներում սփիւռքահայ ուսանողների ընդունելութեան նպատակով յայտարարում է ընդունելութիւն 2013-2014 ուսումնական տարուայ համար: Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից պետական պատուէրի շրջանակներում յատկացուել են 70 համալսարանական/պաքալաւրիատ/ տեղեր, որոնց բաշխումը կատարուելու է Հայաստանի Հանրապետութեան կրթութեան ու գիտութեան նախարարի հրամանով ստեղծուող յանձնաժողովի կողմից:
Անվճար տեղերի մրցոյթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտութիւնների համար դիմորդները: Պետական պատուէրի տեղերից բացի սփիւռքահայ դիմորդները հնարաւորութիւն ունեն ընդունուելու նաեւ վճարովի համակարգ, այդ թւում քոլեճներ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա: Փաստաթղթերի ներկայացման ժամկէտը ս.թ. յուլիսի 9-ից մինչեւ օգոստոսի 24-ն է: Հայոց լեզուին բաւարար տիրապետելու եւ կրթական ծրագրերին յարմարուելու նպատակով սփիւռքահայ դիմորդներն ընդունուելու են բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների նախապատրաստական բաժանմունք` ուսուցման մէկ տարի ժամկէտով:
Հայաստանում գործող կրթական հաստատութիւնների մասին մանրամասն տեղեկութիւններ ստանալու համար կարող էք այցելել http://studyinarmenia.org կայքը եւ ընդունելութեան վերաբերեալ հետաքրքրող հարցերը կարող էք ուղղել
[email protected] ելեկտրոնային հասցէին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

